Բացվել է Իրանի և Ադրբեջանի միջև սահմանային նոր կամուրջը
Իրանի և Ադրբեջանի միջև սահմանային նոր կամուրջը շահագործման է հանձնվել այսօր շաբաթ օրը՝ Իրանի Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մեհրդադ Բազրփաշի և Ադրբեջանի փոխվարչապետի ներկայությամբ:
Շահագործման է հանձնվել նաև Իրանի հյուսիս-արևմուտքում Աստարա շրջանի կենտրոնական մասում գտնվող Բաղչեսարա գյուղում սահմանային տերմինալի ժամանակավոր տեղամասը։
Այս տեղամասը նախատեսված է օտարերկրյա և իրանական մեքենաների ելումուտի համար։ Դրա բացմամբ կավելանա երկու երկրների միջև ելումուտ անող մեքենաների տարանցման թողունակությունը՝ լուծելով նշված շրջանում առկա երթևեկության խցանումների խնդիրը։
Հարկ է նշել, որ ժամանակավոր սահմանակետի ծրագրի արդյունքում տարանցիկ մեքենաների երթեւեկության ծանրաբեռնվածության տակ մտավ Աստարաչայ գետի վրա գտնվող, երկու երկկողամնի երթուղիներով ավտոմոբիլային կամուրջը։
Ըստ Իրանի Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մեհրդադ Բազրփաշի, Աստարաչայի վրա 89 մետր երկարությամբ, 6,30 մետր լայնությամբ ավտոմոբիլային կամրջի կառուցման համար ծախսվել է 8,5 միլիոն եվրո «Ազար Փասիլո» ընկերության կողմից։
Աստարայում Ժամանակավոր տեղամասի ստեղծմամբ, ապա սահմանային նոր տերմինալի գործարկմամբ կբարելավվի այս շրջանում ապրանքների արտահանման և տարանցման գործընթացը ։
Աստարայի սահմանային տերմինալը երկրի կարևոր սահմանակետերից է ապրանքների արտահանման և տարանցման ոլորտում։ Այս սահմանային տերմինալի կառուցումից երկու տասնամյակ անց որոշ խնդիրների պատճառով, այս տարածքում կկառուցվի նոր սահմանակետ Իրանի Իսլամական Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև փոխըմբռնման հիման վրա։
7,5 հեկտար տարածքով Աստարայի նոր տերմինալի բացումը հող կպատրաստի Իրանի և Ադրբեջանի միջև ապրանքների փոխանակման և տարանցման մեծացման համար։
Այս տերմինալի կառուցմամբ և բացմամբ մեծացել է երկու երկրների միջև ապրանքների մուտքի և ելքի թողունակությունը, և նոր տեղամասը կգործի որպես բեռների առևտրային սահմանային տերմինալ, իսկ գործող տերմինալը կունենա ուղևորային գործառույթ: