Ամիր Աբդոլլահյան․ Հայաստանի Մեծամորի ատոմակայանի կողմից Արաքս գետում աղտոտվածության առկայությունը բացառվում է
Ընդունելով Իսլամական խորհրդարանի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի ղեկավարի հրավերը, Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը ներկա է գտնվել այս հանձնաժողովի նիստին և զեկուցել Գազայում տեղի ունեցած վերջին զարգացումների վերաբերյալ և պատասխանել է մի շարք պատգամավորների հարցերին։
Պատասխանելով Մեծամորի ատոմակայանի արտահոսքի միջոցով Արաքս գետի աղտոտման մասին պատգամավոր Վալի Էսմայիլի հարցմանը, Ամիր Աբդոլլահյանն ասել է․- Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության տեխնիկական և իրողությունը պարզող զեկույցի հիման վրա բացառվում է Հայաստանում Մեծամորի ատոմակայանի կողմից առաջացած որևէ աղտոտվածության առկայությունը։
Ավելի վաղ Հայաստանի ատոմակայանի ռադիոակտիվ նյութերով Արաքս գետի աղտոտման մասին տարածված շշուկների վերաբերյալ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության տնօրեն՝ Մոհամմեդ Էսլամին ասել էր.- Այս առնչությամբ հրապարակված լուրերը սուտ են, և Միջուկային անվտանգության կենտրոնը շարունակական մոնիտորինգ է իրականացնում։
Ավելի վաղ Իրանի միջուկային անվտանգության համակարգի կենտրոնը, ընդգծելով Արաքս գետի շարունակական և տարեկան ռադիացիոն մոնիտորինգը, հայտարարել էր, որ այս կենտրոնն իր մանրամասն ուսումնասիրություններում չի հանդիպել գետի ռադիոակտիվ նյութերով աղտոտման դեպքի։
Իրանի միջուկային անվտանգության համակարգի կենտրոնը հայտարարել է, որ Արաքս գետում շարունակական մոնիտորինգ է իրականացվում ճառագայթման և ռադիոակտիվ նյութերի և այլ անհրաժեշտ խնդիրների հարցով, և շուտով այդ տարածքում կտեղադրվեն նաև առցանց մոնիտորինգի սարքեր։