Իրան. ԱՄՆ կառավարությունը պետք է պատասխանատվության ենթարկվի նահատակ Սոլեյմանիի սպանության համար
https://parstoday.ir/hy/news/iran-i211706-Իրան._ԱՄՆ_կառավարությունը_պետք_է_պատասխանատվության_ենթարկվի_նահատակ_Սոլեյմանիի_սպանության_համար
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» ստորաբաժանման հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ղասեմ Սոլեյմանիի սպանության հարցով իրավական և միջազգային հատուկ քննչական հանձնաժողովի ղեկավար Աբբաս Ալի Քադխոդային ընդգծել է ամերիկյան իշխանությունների պատասխանատվությունն այս հարցում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 01, 2024 15:31 Asia/Tehran
  • Իրան. ԱՄՆ կառավարությունը պետք է պատասխանատվության ենթարկվի նահատակ Սոլեյմանիի սպանության համար

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» ստորաբաժանման հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ղասեմ Սոլեյմանիի սպանության հարցով իրավական և միջազգային հատուկ քննչական հանձնաժողովի ղեկավար Աբբաս Ալի Քադխոդային ընդգծել է ամերիկյան իշխանությունների պատասխանատվությունն այս հարցում:

2020 թվականի հունվարի 3-ին գեներալ-մայոր Ղասեմ Սոլեյմանին, ով Իրաքի իշխանությունների պաշտոնական հրավերով մեկնել է այս երկիր, նահատակվեց Բաղդադի օդանավակայանի մոտ ամերիկյան ագրեսոր և ահաբեկչական ուժերի օդային հարձակման հետևանքով։ Այդ հարձակման ընթացքում նահատակվել են գեներալ Սոլեյմանիի ութ ուղեկիցները և Իրաքի ժողովրդական մոբիլիզացիայի ուժերի (Ալ-Հաշդ ալ-Շաաբի) փոխնախագահ՝ Աբու Մահդի Ալ-Մուհանդեսը։

Աբբաս Ալի Քադխոդային երկուշաբթի օրը այս բարձրաստիճան գեներալի նահատակության տարելիցին նվիրված և ամերիկյան ոճրագործության իրավական չափերն ու դատական ​​հետևանքները քննող հանդիպման ժամանակ ասաց. -Նահատակ Սոլեյմանիի և նրա գործընկերների քայլերը եղել են լեգիտիմ և միջազգային օրենքների շրջանակներում:

Նշելով, որ ամերիկյան կառավարությունը պետք է պատասխանատվություն կրի նահատակ Սոլեյմանիի սպանության համար, Քադխոդային ասել է. -Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» ուժերի նախկին հրամանատարն իր կյանքը զոհաբերել է տարածաշրջանի ժողովրդի անվտանգությունը և մարդու իրավունքները պաշտպանելու համար։
Գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության հարցով իրավական և միջազգային հատուկ քննչական հանձնաժողովի ղեկավարը հայտարարել է, որ արտաքին գործերի նախարարության և Թեհրանի դատական համակարգի համագործակցությամբ գործին հետամուտ են եղել իրավական և քրեական առումով, և մեղադրական եզրակացությունը ներկայացվել է դատարան։