Գեներալ Հեյդարի․ Բանակի ցամաքային զորքերի շարժունակությունը բավարարելու է ապագայի օպերատիվ կարիքները
ԻԻՀ ռազմացամաքային ուժերի հրամանատարն ասել է․- Բանակի ցամաքային զորքերի շարժունակությունը բավարարելու է ապագայի օպերատիվ կարիքները։
Այսօր ցամաքային զորքերը տրանսպորտային նավատորմը համալրվել է տանկեր փոխադրող ավելի քան 100 գերծանր տրանսպորտային միջոցներով։ Այդ արարողության ժամանակ, որը վեբինարի ձևաչափով կայացել է Իրանի տարածքում, բրիգադային գեներալ Քյումարս Հեյդարին ասել է․- Իրանի Իսլամական Հանրապետության բանակի ցամաքային ուժերը արդյունավետ քայլեր են ձեռնարկել անհրաժեշտ սարքավորումների նախագծման, կառուցման և արտադրության, ինչպես նաև մարտավարական, օպերատիվ շարժունակության և ուղղաթիռների բարելավման ոլորտում։
Բանակի ցամաքային զորքերի հրամանատարը հավելել է. -Բանակի ցամաքային ուժերը գերագույն հրամանատարի հրամաններին համապատասխան լուրջ միջոցներ են ձեռնարկել ստորաբաժանումների շարժունակությունն ու մարտունակությունը բարձրացնելու ուղղությամբ։
Բրիգադային գեներալ Հեյդարին բանակի ցամաքային ուժերի ավիացիոն ստորաբաժանումը համարել է Արևմտյան Ասիայի տարածաշրջանի ամենահզոր և ընդարձակ օդային նավատորմը և հայտարարել.- Անցած զորավարժության ժամանակ բանակի ցամաքային զորքերը զինված էին գիշերային թռիչքների համակարգերով, ինչպես նաև հեռահար և դիպուկ հրթիռներով, որոնք իրանցի գիտնականների և ցամաքային զորքերի ստեղծագործ մասնագետների ձեռքբերումներն են։
Անդրադառնալով բանակի ռազմացամաքային ուժերի տրանսպորտային նավատորմը տանկեր փոխադրող ավելի քան 100 գերծանր տրանսպորտային միջոցներով համալրմանը, գեներալ Հեյդարին ասել է․- Տանկեր փոխադրող այդ տրանսպորտային միջոցների նախագծումը, կառուցումն ու արտադրությունը ամբողջությամբ իրականացվել է բանակի ցամաքային զորքերի գիտնականների ու ինժեներների կողմից։