Ամիր Աբդուլլահյան. Իրանը միշտ կանգնած է Եմենի ժողովրդի կողքին
https://parstoday.ir/hy/news/iran-i211710-Ամիր_Աբդուլլահյան._Իրանը_միշտ_կանգնած_է_Եմենի_ժողովրդի_կողքին
ԻԻՀ արտաքին գործերի նախարարը Թեհրանում Եմենի Ազգային փրկության կառավարության բանակցային թիմի ղեկավար՝ Մուհամմեդ Աբդուլ Սալամի հետ հանդիպմանն ընդգծել է, որ Իրանը միշտ կանգնած է Եմենի ժողովրդի կողքին։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունվար 02, 2024 11:00 Asia/Tehran
  • Ամիր Աբդուլլահյան. Իրանը միշտ կանգնած է Եմենի ժողովրդի կողքին

ԻԻՀ արտաքին գործերի նախարարը Թեհրանում Եմենի Ազգային փրկության կառավարության բանակցային թիմի ղեկավար՝ Մուհամմեդ Աբդուլ Սալամի հետ հանդիպմանն ընդգծել է, որ Իրանը միշտ կանգնած է Եմենի ժողովրդի կողքին։

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը Եմենի Ազգային փրկության կառավարության բանակցային թիմի ղեկավարի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Եմենում խաղաղության հաստատմանն ուղղված Իրանի Իսլամական Հանրապետության աջակցությունը և իր գոհունակությունը հայտնելով Եմենի և Սաուդյան Արաբիայի միջև բանակցությունների առաջընթացի կապակցությամբ, ասել է. Իրանը միշտ կանգնած է Եմենի ժողովրդի կողքին։

ԻԻՀ արտգործնախարարը  բարձր գնահատեց Եմենի Անսարուլլահ շարժման հզոր դիրքորոշումը՝ Պաղեստինի իրավազրկված ժողովրդին աջակցելու հարցում։

Այս հանդիպմանը Եմենի ազգային փրկության կառավարության բանակցային թիմի ղեկավարը նաև բարձր է գնահատել Իրանի Իսլամական Հանրապետության շարունակական քաղաքական աջակցությունը Դիմադրության ճակատին և Իրանի արտաքին գործերի նախարարին տեղեկացրել Եմենում խաղաղության վերջին զարգացումների մասին։