Իրանական «Ալբորզ» էսկադրոնային ականակիրը ժամանել է Կարմիր ծով
Իրանական «Ալբորզ» էսկադրոնային ականակիրը Բաբ ալ-Մանդեբի նեղուցով անցնելով, ժամանել է Կարմիր ծով։
2009 թվականից Իրանի բանակի նավատորմերը սկսել են իրենց առաքելությունը բաց ջրերում։ Այդ առաքելություններից են՝ ապահովել նավագնացության անվտանգությունը և պայքարել ծովահենների դեմ։
Վերջին շրջանում և Գազայի պատերազմի հետևանքով լարվածության աճից հետո արագացել են զարգացումները Ադենի ծոցում և Բաբ ալ-Մանդեբի նեղուցում։
Նույն գործընթացում Եմենի Անսարուլլահ շարժումը որոշ ժամանակ առաջ հայտարարեց. «Թույլ չի տա բռնագրավված տարածքներ մեկնելու մտադրություն ունեցող որևէ օտարերկրյա նավ անցնի Բաբ ալ-Մանդեբի նեղուցով»:
Անսարուլլահի այս դիրքորոշումից հետո ԱՄՆ-ը փորձեց աջակցել տարածաշրջանում իսրայելական ռեժիմի շահերին՝ ուղարկելով ռազմանավեր և ստեղծելով միջազգային կոալիցիա, սակայն այդ կոալիցիայի ստեղծումը ձախողվեց որոշ երկրների՝ Ֆրանսիայի և Իտալիայի հակազդեցության պատճառով։
2019 թվականին «Ալբորզ» էսկադրոնային ականակիրը՝ հիմնովին վերանորոգումից և նոր համակարգերի տեղադրումից հետո կրկին միացավ բանակի ռազմածովային ուժերի հարավային նավատորմին:
Ավելի քան 48 տարվա կյանք ունեցող այս էսկադրոնային ականակիրը վերանորոգվել է 45250 մարդ-ժամ աշխատատարությամբ։