Ռայիսի. Իրանը հարմար հարթակ է միջազգային համագործակցության ընդլայնման համար
https://parstoday.ir/hy/news/iran-i211738-Ռայիսի._Իրանը_հարմար_հարթակ_է_միջազգային_համագործակցության_ընդլայնման_համար
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը տարբեր երկրներում ու միջազգային կազմակերպություններում Իրանի 6 նոր դեսպանների հետ հանդիպման ժամանակ ասել է,- Միջազգային ասպարեզում Իրանի դիրքը հզոր ու հարմար հարթակ է այլ երկրների հետ հարաբերությունների ու համագործակցության ընդլայնման համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 02, 2024 13:10 Asia/Tehran
  • Ռայիսի. Իրանը հարմար հարթակ է միջազգային համագործակցության ընդլայնման համար

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը տարբեր երկրներում ու միջազգային կազմակերպություններում Իրանի 6 նոր դեսպանների հետ հանդիպման ժամանակ ասել է,- Միջազգային ասպարեզում Իրանի դիրքը հզոր ու հարմար հարթակ է այլ երկրների հետ հարաբերությունների ու համագործակցության ընդլայնման համար:

Սեյեդ Էբրահիմ Ռայիսին այսօր (երեքշաբթի) այս հանդիպմանը ներկա ներկայացուցիչներին ու դեսպաններին խորհուրդ է տվել Իրանի դիրքորոշումները պարզաբանելիս լավագույնս օգտվել ստեղծված իրավիճակից։

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը նաև հանձնարարել է նոր դեսպաններին՝ օգտագործել բոլոր հնարավորությունները՝ ամրապնդելու Իրանի հարաբերություններն իրենց առաքելության երկրների հետ։

Ռայիսին նաև Իրանի դեսպաններին  խորհուրդ է տվել՝ անձամբ ուսումնասիրել Իրանի և իրենց առաքելության երկրների միջև ձեռքբերումների փոխանակման ոլորտները՝ լրջորեն հետևելով դրա իրականացմանը։