Մարդու իրավունքների շտաբի քարտուղար. 23 հազար իրանցի ահաբեկչական գործողությունների զոհ
Իրանի դատական իշխանության մարդու իրավունքների շտաբի քարտուղարը, նշելով, որ Իսլամական Հանրապետությունը ահաբեկիչների գործողությունների ամենամեծ զոհն է, ընդգծել է. «Մինչ այժմ ահաբեկչական գործողությունների հետևանքով զոհվել է 23 հազար անմեղ իրանցի»։
Քազեմ Ղարիբ Աբադին այսօր (երեքշաբթի) «Մոնաֆեղին» ահաբեկչական խմբավորման գլխավոր անդամների և պարագլուխների գործը քննող դատարանի չորրորդ նիստի շրջանակներում ասաց, որ այս դատարանի անցկացման նպատակն է արդարադատության իրականացումը և ահաբեկչական խմբավորումների գործողություններին դիմակայելու համար անպայման պետք է հետևողական լինել դատաիրավական գործողությունների իրականացման նկատմամբ, քանի որ քաղաքական գործողությունների քողի ներքո նրանք իրենց ահաբեկչական հանցագործությունները ներկայացնում են որպես իրավապաշտպանական գործունեություն, որը պետք է հեղինակազրկել։
Իրանի դատական իշխանության մարդու իրավունքների շտաբի քարտուղարը նաև ասել է, որ ահաբեկչական խմբավորումների կողմից կատարված հանցագործությունների ապացույցներն ու փաստարկները պետք է տրամադրվեն այլ երկրներին ու միջազգային կազմակերպություններին, և այս հարցը դատարանի անցկացման կարևոր նպատակներից մեկն է։
«Մոնաֆեղին» ահաբեկչական խմբավորման 104 անդամներ դատվում են Թեհրանի նահանգի քրեական դատարանում, և այս դատարանը այս խմբավորման՝ փախուստի դիմած անդամներին կոչ է արել դատարանին ներկայացնել իրենց փաստաբանին։
«Մոնաֆեղին» ահաբեկչական խմբավորումը պատասխանատու է ավելի քան 17 հազար իրանցիների սպանության համար։