Գեներալ Սոլեյմանիի դերը տարածաշրջանի անվտանգության ապահովման գործում
Վաղը (չորեքշաբթի) լրանում է գեներալ-լեյտենանտ Հաջ Ղասեմ Սոլեյմանիի նահատակության չորրորդ տարելիցը։ Իրանում Սրբազան պաշտպանության աշխատությունների պահպանման և արժեքների հրապարակման հիմնադրամը, հայտարարություն տարածելով՝ հայտնել է, որ պատմության ընթացքը ցույց է տվել, որ այդ մեծ նահատակի ֆիզիկական վերացումը շատ ավելի է բարդացրել գործը ամերիկացիների համար։
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» ստորաբաժանման հրամանատար գեներալ-լեյտենանտ Ղասեմ Սոլեյմանին 2020 թվականի հունվարի 3-ին Իրաքի իշխանությունների պաշտոնական հրավերով այս երկիր էր այցելել, Բաղդադի օդանավակայանում զոհվեց ամերիկյան ագրեսոր և ահաբեկչական ուժերի օդային հարձակման ժամանակ Իրաքի ժողովրդական մոբիլիզացիայի կազմակերպության (Ալ-Հաշդ ալ-Շաաբի) փոխնախագահ Աբու Մահդի ալ-Մոհանդեսի և նրա 8 ուղեկիցների հետ միասին։
Հայտարարության մեջ նաև ասված է, որ նահատակ Սոլեյմանիի միտքն ու ուղին դրսևորվեցին ոչ միայն տարածաշրջանի երկրներում և մահմեդական ժողովուրդների շրջանում, այլև այժմ Լատինական Ամերիկայի քրիստոնյաների և ոչ քրիստոնյաների շրջանում ուշադրության է արժանանում որպես համաշխարհային հոսանք ստեղծող և պետության կառավարման մոդել։