Իրանի նախագահը հինգշաբթի առավոտյան կմեկնի Թուրքիա. տեղի կունենա առանձնազրույց Էրդողանի հետ
https://parstoday.ir/hy/news/iran-i211776-Իրանի_նախագահը_հինգշաբթի_առավոտյան_կմեկնի_Թուրքիա._տեղի_կունենա_առանձնազրույց_Էրդողանի_հետ
Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին հինգշաբթի առավոտյան բարձրաստիճան քաղաքական ու տնտեսական պատվիրակության հետ մեկնելու է Թուրքիայի մայրաքաղաք Անկարա, գրում է Mehr-ը։
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Հունվար 03, 2024 07:54 Asia/Tehran
  • Իրանի նախագահը հինգշաբթի առավոտյան կմեկնի Թուրքիա. տեղի կունենա առանձնազրույց Էրդողանի հետ

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին հինգշաբթի առավոտյան բարձրաստիճան քաղաքական ու տնտեսական պատվիրակության հետ մեկնելու է Թուրքիայի մայրաքաղաք Անկարա, գրում է Mehr-ը։

Այցի ընթացքում Ռաիսին կմասնակցի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ առանձնազրույցին։

Իրանի և Թուրքիայի նախագահները կմասնակցեն նաև Իրան-Թուրքիա տնտեսական համագործակցության բարձրագույն խորհրդի 8-րդ նիստին։

Այնուհետեւ նրանք ԶԼՄ ներկայացուցիչների հետ ասուլիսում կներկայացնեն իրենց խորհրդակցությունների արդյունքները։

Ռաիսին և Էրդողանը կմասնակցեն Իրանի և Թուրքիայի գործարարների և տնտեսական առաջնորդների համատեղ հանդիպմանը, իսկ Իրանի նախագահը հանդիպում կունենա նաև Թուրքիայի իրանական համայնքի հետ։

Ավելի վաղ լրատվամիջոցները, հղում անելով թուրքական աղբյուրին, հայտնել էին, որ Ռաիսիի և Էրդողանի բանակցությունները նվիրված են լինելու Գազայում և Սիրիայում տիրող իրավիճակին, ինչպես նաև երկկողմ հարաբերություններին։