Գեներալ Սոլեյմանիի նահատակության տարելիցը․ Պայթյուն՝ Քերմանի նահատակների բուրաստանի ճանապարհին
Իրանի ԻՀՊԿ «Ղոդս» ուժերի հրամանատար գեներալ Սոլեյմանիի նահատակության չորրորդ տարելիցին Քերմանի նահատակների բուրաստանի ճանապարհին տեղի է ունեցել երկու պայթյուն այս մեծ նահատակի դամբարանի մոտակայքում:
Հաղորդվում է, որ պայթյունի ձայնը Քերմանի նահատակների բուրաստան տանող ճանապարհներից մեկում շատ ուժգին է եղել։

Լսելով պայթյունի ուժեղ ձայնը, Քերմանի նահատակների բուրաստանի ուխտավորները, արագորեն դատարկեցին Քերմանի նահատակների բուրաստան տանող փողոցները, և շտապօգնության մեքենաները ուղևորվեցին պայթյունի վայր:
Ոչ պաշտոնական հաղորդումները վկայում են բազմաթիվ ուխտավորների զոհվելու մասին:
Միջադեպի վիրավորներին բուժման նպատակով տեղափոխել են հիվանդանոց:
Պայթյունի պատճառը հետաքննվում է։
Tasnim լրատվական գործակալության թղթակիցը, որը ներկա է Քերմանի նահատակների բուրաստան տանող ճանապարհին, հայտնեց, որ այս երկու պայթյունների վիրավորների ու նահատակների թիվը մեծ է։
Քերմանի նահանգապետի տեղակալն ասաց. «Միջադեպը ահաբեկչական հարձակում է»:
Որոշ աղբյուրներ Tasnim-ի թղթակցին հայտնել են, որ Քերմանի նահատակների բուրաստանի մուտքի մոտ եղել է ռումբեր պարունակող երկու պայուսակ, և ըստ երեւույթին, միջադեպի հեղինակը կամ հեղինակները ռումբերը պայթեցրել են հեռակառավարման վահանակով:
Մինչ այժմ ոչ պաշտոնական աղբյուրները հայտարարել են, որ նահատակվել է ավելի քան 100 մարդ, այդ թվում նաև երեխաներ, և վիրավորվել են մեծ թվով մարդիկ։ Անվտանգության ու իրավապահ մարմինները փորձում են պարզել միջադեպի այլ հանգամանքները, որոնք շուտով կհայտարարվեն: