ԻԻՀ գերագույն առաջնորդ. Իրանի գլխավոր ռազմավարությունը փափուկ ուժին ապավինելն է
https://parstoday.ir/hy/news/iran-i211796-ԻԻՀ_գերագույն_առաջնորդ._Իրանի_գլխավոր_ռազմավարությունը_փափուկ_ուժին_ապավինելն_է
Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդն Իրանի Իսլամական Հանրապետության փափուկ ուժին ապավինելը համարել է Իրանի գլխավոր ռազմավարությունը վերջին 45 տարիների ընթացքում և ընդգծելով թշնամիների կարողության դեմ երկրի կարիքներին համապատասխան և արդյունավետ սպառազինություն ունենալու անհրաժեշտությունը, ասել է.- «Պետք է էլ ավելի մեծացնել փափուկ ուժը»։ 
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 03, 2024 13:56 Asia/Tehran

Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդն Իրանի Իսլամական Հանրապետության փափուկ ուժին ապավինելը համարել է Իրանի գլխավոր ռազմավարությունը վերջին 45 տարիների ընթացքում և ընդգծելով թշնամիների կարողության դեմ երկրի կարիքներին համապատասխան և արդյունավետ սպառազինություն ունենալու անհրաժեշտությունը, ասել է.- «Պետք է էլ ավելի մեծացնել փափուկ ուժը»։ 

Չորեքշաբթի օրը Այաթոլլահ Խամենեին Ահլ ալ-Բեյթի(Մուհամմադ մարգարեի ընտանիքի) հազարավոր գովերգուների և  բանաստեղծների հետ հանդիպման ժամանակ շնորհավորելով Իսլամի մարգարեի դստեր՝ Ֆաթիմա Զահրայի, և որպես Ֆաթիմական ջիհադի դրոշակակիր՝ Իմամ Խոմեյնիի բարեբաստիկ ծննդյան կապակցությամբ, մեծարել է նահատակ գեներալ Ղասեմ Սոլեյմանիի հիշատակը։ 

Նշելով,որ Ֆաթիմա Զահրան «Լուսաբանման ջիհադի» հիմնադիրն է եղել, Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդն  ընդգծել. է-«Ահլ ալ-Բեյթ»-ի վարդապետության գովերգուները  Ֆաթիմական մեծ դասին և  այս լուսավոր ավանդույթին հետևելով  պետք է  «Սրտերը շարժելու և շարժում ստեղծելու կարողության» և «ճշգրիտ կողմնորոշման» երկու ցուցանիշներով  Լուսաբանման ջիհադը համարեն իրենց գլխավոր պարտականությունը և լուսաբանեն  կարևոր հարցերը ,ինչպես ընտրությունները։ 

Այաթոլլահ Խամենեին «Սրտերը շարժելու և շարժում ստեղծելու կարողությունը» և «ճշգրիտ կողմնորոշումը» համարելով Լուսաբանման ջիհադի երկու կարևոր ցուցանիշներ, ասել է, -«Լուսաբանման ջիհադում սրտերը շարժելուց  և շարժում առաջացնելուց բացի, հույժ կարևոր է  կողմնորոշման ճշգրտությունը, քանի որ երբեմն օրինակ, իսլամական աշխարհի միասնության անհրաժեշտության պայմաններում անզգուշությունը տարաձայնություններ ու պառակտումներ է առաջացնում»։

 

Անդրադառնալով «Ահլ ալ-Բեյթի» քարոզներում  և իմամների խոսքերում Լուսաբանման ջիհադի վեհ ավանդույթի շարունակմանը, մեծարգո առաջնորդը հավելել է,- «Այս ճանապարհը շարունակվելով մեր օրոք լուսահոգի Իմամ Խոմեյնին Լուսաբանման ջիհադի դրոշը ծածանեց և խոսքով, տրամաբանությամբ ու ժողովրդին լուսաբանելով, վերացրեց  թագավորական բռնապետական և կոռումպացված իշխանությանը և ժողովրդական ու իսլամական իշխանություն հաստատեց երկրում և այս պատմական իրադարձությունը բացահայտում է «Լուսաբանման  ջիհադի» կարևորությունն ու եզակի կարողությունը»։

Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը փափուկ ուժն ավելի ազդեցիկ ու արդյունավետ է համարել,  քան կոշտ ուժը և ասել է. - «Ահա թե ինչու, չնայած բոլոր առաջադեմ զենքերին, ԱՄՆ-ն  ​​ամենաշատ ներդրումն է կատարում այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են մեդիան, արվեստը, գրականությունը և կինոն»։

Կոշտ ուժի ազդեցությունը բնութագրելով որպես ժամանակավոր ու կործանարար, և անդրադառնալով Աֆղանստանից ԱՄՆ-ի  սկանդալային փախուստին և Սպիտակ տան հանդեպ Իրաքի ժողովրդի խոր ատելությանը, Այաթոլլահ Խամենեին հավելել է. -«Կոշտ ուժը չկարողացավ մշտական ​​ ու հաջողակ դարձնել ԱՄՆ-ի ներկայությունը այս երկու երկրներում, բայց փափուկ ուժը կարողացել է   Պաղեստինի ժողովրդի նման փոքրամասնություն թվացող խմբին դնել աշխարհի ուշադրության կենտրոնում, ինչը պայմանավորված է Պաղեստինի ժողովրդի իրավազրկվածությամբ,  տոկունությամբ ու դիմադրությամբ»։

 

Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը մատնանշել է.- «Այսօր Գազայի ժողովուրդը կանգնած է ոչ միայն Սիոնիստական ​​ռեժիմի, այլև անհավատության, բռնակալության և կայսերապաշտության  աշխարհի ու ԱՄՆ-ի դիմաց և  այն փաստը, որ Միացյալ Նահանգների նախագահը  բացահայտորեն  ասում է, որ ես սիոնիստ եմ, նշանակում է, որ նա ունի սիոնիստների նույն չարությունն ու չարանենգ նպատակները»։

Նշելով, որ մուջահեդների պարտականություններից մեկն է ճանաչել  ու լուսաբանել  օրվա խնդիրները, ներառյալ Գազայի հարցը և չարակամների թշնամանքը, հավելել  է,- «Պետք է դիմակայել ԱՄՆ-ի  և նրա հետևորդների  կողմից Իսլամի ու իսլամական համակարգի դեմ իրականացվող կեղծ քարոզչությանը»։

Այաթոլլահ Խամենեին գալիք ընտրություններն անվանելով  Լուսաբանման  ջիհադի ևս մեկ կարևոր հարթակ և ընդգծելով  ընտրություններն ապարդյուն համարողների ու հուսահատություն տարածողների դեմ  դերակատարությամբ հանդես գալու անհրաժեշտությունը , ասել է,- «Ընտրություններին մասնակցելը պատրականություն է և ով դեմ է ընտրություններին ,  դա նշանակում է դեմ  է Իսլամական Հանրապետությանը և իսլամին»։

Նշելով,որ  Իրանի ժողովուրդը  անկախության, առաջընթացի և ազգային արժանապատվության  սիրահար է, և  ատում է ամերիկացիների պարծենկոտությունը ու նրանց հետևելը , Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդն ասել է,- «Ժողովրդի Իսլամական Հանրապետության կողքին կանգնելու պատճառը՝ նրանց կողմից  այս արժեքների արժևորումն է։  Այս ճանապարհը Աստծո ճանապարհն է, և ոչ մի ուժ չի կարող մարդկանց հրաժարեցնել այս ճանապարհին շարժվելուց»։