ԻԻՀ գերագույն առաջնորդ. Իրանի գլխավոր ռազմավարությունը փափուկ ուժին ապավինելն է
Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդն Իրանի Իսլամական Հանրապետության փափուկ ուժին ապավինելը համարել է Իրանի գլխավոր ռազմավարությունը վերջին 45 տարիների ընթացքում և ընդգծելով թշնամիների կարողության դեմ երկրի կարիքներին համապատասխան և արդյունավետ սպառազինություն ունենալու անհրաժեշտությունը, ասել է.- «Պետք է էլ ավելի մեծացնել փափուկ ուժը»։
Չորեքշաբթի օրը Այաթոլլահ Խամենեին Ահլ ալ-Բեյթի(Մուհամմադ մարգարեի ընտանիքի) հազարավոր գովերգուների և բանաստեղծների հետ հանդիպման ժամանակ շնորհավորելով Իսլամի մարգարեի դստեր՝ Ֆաթիմա Զահրայի, և որպես Ֆաթիմական ջիհադի դրոշակակիր՝ Իմամ Խոմեյնիի բարեբաստիկ ծննդյան կապակցությամբ, մեծարել է նահատակ գեներալ Ղասեմ Սոլեյմանիի հիշատակը։

Նշելով,որ Ֆաթիմա Զահրան «Լուսաբանման ջիհադի» հիմնադիրն է եղել, Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդն ընդգծել. է-«Ահլ ալ-Բեյթ»-ի վարդապետության գովերգուները Ֆաթիմական մեծ դասին և այս լուսավոր ավանդույթին հետևելով պետք է «Սրտերը շարժելու և շարժում ստեղծելու կարողության» և «ճշգրիտ կողմնորոշման» երկու ցուցանիշներով Լուսաբանման ջիհադը համարեն իրենց գլխավոր պարտականությունը և լուսաբանեն կարևոր հարցերը ,ինչպես ընտրությունները։
Այաթոլլահ Խամենեին «Սրտերը շարժելու և շարժում ստեղծելու կարողությունը» և «ճշգրիտ կողմնորոշումը» համարելով Լուսաբանման ջիհադի երկու կարևոր ցուցանիշներ, ասել է, -«Լուսաբանման ջիհադում սրտերը շարժելուց և շարժում առաջացնելուց բացի, հույժ կարևոր է կողմնորոշման ճշգրտությունը, քանի որ երբեմն օրինակ, իսլամական աշխարհի միասնության անհրաժեշտության պայմաններում անզգուշությունը տարաձայնություններ ու պառակտումներ է առաջացնում»։

Անդրադառնալով «Ահլ ալ-Բեյթի» քարոզներում և իմամների խոսքերում Լուսաբանման ջիհադի վեհ ավանդույթի շարունակմանը, մեծարգո առաջնորդը հավելել է,- «Այս ճանապարհը շարունակվելով մեր օրոք լուսահոգի Իմամ Խոմեյնին Լուսաբանման ջիհադի դրոշը ծածանեց և խոսքով, տրամաբանությամբ ու ժողովրդին լուսաբանելով, վերացրեց թագավորական բռնապետական և կոռումպացված իշխանությանը և ժողովրդական ու իսլամական իշխանություն հաստատեց երկրում և այս պատմական իրադարձությունը բացահայտում է «Լուսաբանման ջիհադի» կարևորությունն ու եզակի կարողությունը»։
Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը փափուկ ուժն ավելի ազդեցիկ ու արդյունավետ է համարել, քան կոշտ ուժը և ասել է. - «Ահա թե ինչու, չնայած բոլոր առաջադեմ զենքերին, ԱՄՆ-ն ամենաշատ ներդրումն է կատարում այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են մեդիան, արվեստը, գրականությունը և կինոն»։
Կոշտ ուժի ազդեցությունը բնութագրելով որպես ժամանակավոր ու կործանարար, և անդրադառնալով Աֆղանստանից ԱՄՆ-ի սկանդալային փախուստին և Սպիտակ տան հանդեպ Իրաքի ժողովրդի խոր ատելությանը, Այաթոլլահ Խամենեին հավելել է. -«Կոշտ ուժը չկարողացավ մշտական ու հաջողակ դարձնել ԱՄՆ-ի ներկայությունը այս երկու երկրներում, բայց փափուկ ուժը կարողացել է Պաղեստինի ժողովրդի նման փոքրամասնություն թվացող խմբին դնել աշխարհի ուշադրության կենտրոնում, ինչը պայմանավորված է Պաղեստինի ժողովրդի իրավազրկվածությամբ, տոկունությամբ ու դիմադրությամբ»։

Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը մատնանշել է.- «Այսօր Գազայի ժողովուրդը կանգնած է ոչ միայն Սիոնիստական ռեժիմի, այլև անհավատության, բռնակալության և կայսերապաշտության աշխարհի ու ԱՄՆ-ի դիմաց և այն փաստը, որ Միացյալ Նահանգների նախագահը բացահայտորեն ասում է, որ ես սիոնիստ եմ, նշանակում է, որ նա ունի սիոնիստների նույն չարությունն ու չարանենգ նպատակները»։
Նշելով, որ մուջահեդների պարտականություններից մեկն է ճանաչել ու լուսաբանել օրվա խնդիրները, ներառյալ Գազայի հարցը և չարակամների թշնամանքը, հավելել է,- «Պետք է դիմակայել ԱՄՆ-ի և նրա հետևորդների կողմից Իսլամի ու իսլամական համակարգի դեմ իրականացվող կեղծ քարոզչությանը»։
Այաթոլլահ Խամենեին գալիք ընտրություններն անվանելով Լուսաբանման ջիհադի ևս մեկ կարևոր հարթակ և ընդգծելով ընտրություններն ապարդյուն համարողների ու հուսահատություն տարածողների դեմ դերակատարությամբ հանդես գալու անհրաժեշտությունը , ասել է,- «Ընտրություններին մասնակցելը պատրականություն է և ով դեմ է ընտրություններին , դա նշանակում է դեմ է Իսլամական Հանրապետությանը և իսլամին»։
Նշելով,որ Իրանի ժողովուրդը անկախության, առաջընթացի և ազգային արժանապատվության սիրահար է, և ատում է ամերիկացիների պարծենկոտությունը ու նրանց հետևելը , Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդն ասել է,- «Ժողովրդի Իսլամական Հանրապետության կողքին կանգնելու պատճառը՝ նրանց կողմից այս արժեքների արժևորումն է։ Այս ճանապարհը Աստծո ճանապարհն է, և ոչ մի ուժ չի կարող մարդկանց հրաժարեցնել այս ճանապարհին շարժվելուց»։