ԻԻՀ առաջնորդը ցավակցական ուղերձ է հղել գեներալ Սոլեյմանիի սրբավայրի ուխտավորների նահատակության կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/iran-i211814-ԻԻՀ_առաջնորդը_ցավակցական_ուղերձ_է_հղել_գեներալ_Սոլեյմանիի_սրբավայրի_ուխտավորների_նահատակության_կապակցությամբ
ԻԻՀ առաջնորդը ցավակցական ուղերձ է հղել գեներալ Սոլեյմանիի սրբավայրի ուխտավորների նահատակության կապակցությամբ:
(last modified 2026-04-23T06:28:21+00:00 )
Հունվար 04, 2024 06:22 Asia/Tehran
  • ԻԻՀ առաջնորդը ցավակցական ուղերձ է հղել գեներալ Սոլեյմանիի սրբավայրի ուխտավորների նահատակության կապակցությամբ

ԻԻՀ առաջնորդը ցավակցական ուղերձ է հղել գեներալ Սոլեյմանիի սրբավայրի ուխտավորների նահատակության կապակցությամբ:

Երեկ, Իրանի Քերման քաղաքի գերեզմանատանը, որտեղ գտնվում է գեներալ Սոլեյմանիի շիրիմը, երկու պայթյուն է տեղի ունեցել:

Առաջնորդի ուղերձվում ասված է.

«Հանուն Աստծու 

Իրանի ժողովրդի ոճրագործ թշնամիները, Քերմանում գտնվող գերեզմանատանը սպանեցին մեծ թվով  մարդկանց։

Կարծրասիրտ հանցագործները չէին կարող հանդուրժել մարդկանց սերն ու ոգևորությունն, ովքեր այցելել էին իրենց մեծ հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի շիրիմին։ Սակայն նրանք պետք է իմանան, որ Սոլեյմանիի ճանապարհի զինվորները չեն հանդուրժի իրենց ստորությունը: Անմեղների արյամբ ներկված նրանց ձեռքերն ու չարությամբ լի ուղեղները, որոնք նրանց մոլորեցրել են, այսուհետ լինելու են արդար պատժի հստակ թիրախը։

Նրանց հանցագործությունը կոշտ արձագանք է ստանալու:

Ցավակցում եմ զոհերի ընտանիքներին և աղոթում՝ վիրավորների ապաքինման համար»: