Հունվար 04, 2024 10:27 Asia/Tehran
  • Բազրփաշ. Իրանի և Թուրքիայի համագործակցությունը կարող է նպաստել տարածաշրջանի զարգացմանը և անվտանգության ամրապնդմանը

Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մեհրդադ Բազրփաշն ասել է. «Տարածաշրջանի երկու մեծ տերությունների՝ Իրանի և Թուրքիայի համագործակցությունը կարող է խաղաղություն, կայունություն, անվտանգություն և բարգավաճում բերել տարածաշրջանին»։

ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարար, Իրան-Թուրքիա համատեղ տնտեսական համագործակցության հանձնաժողովի նախագահ Մեհրդադ Բազրփաշը չորեքշաբթի օրն առանձին հանդիպումներ է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի, Սպորտի և երիտասարդության նախարար Օսման Աշքինբաքի և Իրան-Թուրքիա տնտեսական համագործակցության համատեղ հանձնաժողովի նախագահ և Թուրքիայի տրանսպորտի ու ենթակառուցվածքների նախարար Աբդուլղադեր Ուրալօղլույի հետ: 

Թուրքիայի ԱԳ նախարարի հետ հանդիպման ընթացքում, քննարկելով տարածաշրջանի վերջին իրադարձութիւնները, Բազրփաշն ընդգծել է Սիոնիստական մանկասպան ռեժիմի հանցագործություններին դիմակայելու համար մուսուլմանական երկիրների միասնության անհրաժեշտությունը:

Բազրփաշն առաջարկ է նեկայացրել՝ Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի տնտեսության մեջ տարանցիկ միջանցքների դերը բարձրացնելու նպատակով երեք երկրների ԱԳ խարարների եռակողմ հանդիպման անցկացման վերաբերյալ։  

Կողմերը քննարկել են նաև տարածաշրջանում ապրանքների տարանցման ոլորտում Իրանի հնարավորությունները և երկու երկրների միջև առևտրի ծավալը բարձրացնելու հարցը:

Միաժամանակ ընդգծվել է համատեղ հանձնաժողովների կարևոր դերը՝ երկկողմ հարաբերությունների զարգացման գործում, հատկապես հարևան երկրների հետ: Բազրփաշը նշել է, որ երկու երկրների համատեղ հանձնաժողովները մեծ ձեռքբերումներ են ունեցել։

 

Պիտակ