Վաղը տեղի կունենա Քերմանի ահաբեկչական հանցագործության նահատակների հուղարկավորությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i211842-Վաղը_տեղի_կունենա_Քերմանի_ահաբեկչական_հանցագործության_նահատակների_հուղարկավորությունը
Իրանի հարավում գտնվող Քերման քաղաքի նահատակների բուրաստանում տեղի ունեցած ահաբեկչական հանցագործության նահատակների մարմինները կհուղարկավորվեն վաղը հունվարի 5-ին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 04, 2024 14:11 Asia/Tehran
  • Վաղը տեղի կունենա  Քերմանի ահաբեկչական հանցագործության նահատակների հուղարկավորությունը

Իրանի հարավում գտնվող Քերման քաղաքի նահատակների բուրաստանում տեղի ունեցած ահաբեկչական հանցագործության նահատակների մարմինները կհուղարկավորվեն վաղը հունվարի 5-ին։

Երեկ հունվարի 3-ին Իրանի ԻՀՊԿ «Ղոդս»  ստորաբաժանման  հրամանատար գեներալ Սոլեյմանիի նահատակության չորրորդ տարելիցին Իրանի հարավում գտնվող Քերման քաղաքի նահատակների բուրաստան տանող ճանապարհին տեղի է ունեցել երկու ահաբեկչական պայթյուն,որոնց հետևանքով նահատակվել են արարողությանը մասնակցած  ուխտավորներ։  

Իրանի կառավարությունը  հինգշաբթի օրը սուգ է հայտարարել։ 

Քերմանի նահանգապետ Մոհամմադ Մեհդի Ֆադաքարը Քերմանում Tasnim-ի թղթակցի հետ զրույցում ասել է.-« Մինչ այս պահը Քերմանի նահատակների բուրաստան տանող  ճանապարհին տեղի ունեցած ահաբեկչական պայթյուններից տուժածների և նահատակների վերջնական վիճակագրության համաձայն՝ կան   84  նահատակ և 284 վիրավոր,և նահատակների մեծ մասը Քերմանից են»  ։

Նշելով,որ  284 վիրավորներից 30-ի դուրս են գրվել հիվանդանոցներից, Քերմանի նահանգապետն ասել է.«Մնացած վիրավորները գտնվում են հիվանդանոցներում, և իհարկե նրանցից ոմանց վիճակը ծանր է»։

Իրանի ներքին գործերի նախարար Ահմադ Վահիդին հինգշաբթի առավոտյան Քերմանի Շահիդ Բահոնար հիվանդանոցում ահաբեկչական պայթյուններից տուժածներին այցելելուց հետո ասել է,-« Ահաբեկիչները, և նրանց աջակիցները պետք է վախենան Իրանի ժողովրդի զայրույթից։ Նրանք ամուր ապտակ են ստանալու»։

Իրանի գլխավոր դատախազ Հոջաթ-օլ-էսլամ Վալ-Մոսլեմին Մովահեդին  Քերմանի նահանգի դատախազի հետ հեռախոսազրույցում հրամայել է անհապաղ հետաքննել և բացահայտել այս հանցագործությունների և Քերմանի նահատակների  բուրաստանում  տեղի ունեցած ահաբեկչության հեղինակներին: 

Իրանի գլխավոր դատախազը այս ահաբեկչական գործողությունը դիտել է որպես Իսլամական Իրանի թշնամիների թուլության,  անկարողության և հաջորդական պարտությունների նշան և ասել.- « ԱՄՆ-ի և Սիոնիստական ​​ռեժիմի գլխավորությամբ համաշխարհային իմպերիալիզմը հասել է փլուզման ու մեկուսացման այնպիսի աստիճանի,որ նույնիսկ վախենում է նահատակ Հաջ Ղասեմ Սոլեյմանիի ուխտավորներից»։

Իրանի գլխավոր դատախազը հավելել է.- «Իրանի թշնամիները պետք է իմանան, որ այս երկրի մեծ ժողովուրդը շարունակում է մնալ  տարածաշրջանում դիմադրության շարժման հիմնական աջակիցը  և դաժան վրեժ  է լուծելու  այս վախկոտ ահաբեկչության հեղինակներից և նրանց աջակիցներից»։