Ատրպատականի Հայոց Թեմի առաջնորդը դատապարտել է Քերմանում թշնամու իրականացրած հանցագործությունը
Ատրպատականի Հայոց Թեմի առաջնորդ Գերշ․ Տ․Գրիգոր արք․ Չիֆթճյանը ուղերձ է հղել Քերմանում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ,որում Քերմանում թշնամու իրականացրած հանցագործությունը համարել է նահատակ Սոլեյմանիից իմպերիալիզմի վախի նշան և դատապարտել է այն
Ատրպատականի Հայոց Թեմի առաջնորդ Գերշ․ Տ․Գրիգոր արք․ Չիֆթճյանը հինգշաբթի օրը գեներալ Սոլեյմանիի դամբարան այցելած ուխտավորների նահատակության կապակցությամբ ուղերձ է հղել,որում ասված է,-«Գեներալ Հաջ Ղասեմ Սոլեյմանիի հիշատակի օրը Քերմանի նահատակների բուրաստանում տեղի ունեցած ահաբեկչությունը, երբ մարդիկ հավաքվել էին հարգանքի տուրք մատուցելու մեծ նահատակին, տխրության ալիք առաջացրեց մեր սրտերում և Իրանին սգի մատնեց։ Անկասկած, այս սատանայական արարքին աջակցում է համաշխարհային իմպերիալիզմը և նրա խաբված գործակալները, և այս զուգադիպությունը Ալ-Աղսայի փոթորիկ գործողության հետ, որը տեղի է ունենում նահատակ գեներալի ուսմունքի ազդեցության ներքո, ցույց է տալիս, որ իմպերիալզիմը նահատակ Սոլեյմանից ավելի շատ է վախենում քան գեներալ Սոլեյմանիից, եթե այդպես չլիներ, ապա այդ գործողությունը նրա հիշատակի օրը տեղի չէր ունենա»։
Այս գրությամբ Ատրպատականի Հայոց Թեմի անունից և անձնապես խստորեն դատապարտում ենք Քերմանում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումը և վշտակցություն ենք հայտնում նահատակների ընտանիքներին,և շուտափույթ ապաքինում մաղթում վիրավորներին»,ասված է Սրբազան հոր ուղերձում։