Ռայիսի. Քերմանի ահաբեկչական հանցագործության մեջ ներգրավված մարդիկ անվտանգություն չեն վայելի
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահն ասել է, որ ցանկացած ուժի կողմից որևէ աջակցություն չի կարող անվտանգություն ապահովել Քերմանի ահաբեկչական հանցագործության մեջ ներգրավված մարդկանց համար։
Այսօր (ուրբաթ) Ռայիսին այցելել է Քերման նահանգ՝ Քերմանում ահաբեկչական հանցագործության նահատակների հուղարկավորության արարողությանը մասնակցելու նպատակով։ Այնուհետև Նահատակ գեներալ Ղասեմ Սոլեյմանիի շիրիմին այցելելուց հետո նա այցելել է այս միջադեպի հետևանքով վիրավորներին և տեղեկացվել նրանց մատուցվող ծառայությունների ընթացքի մասին։
Այս առնչությամբ 6 երկրների՝ Կատարի, ԱՄԷ-ի, Օմանի, Սիրիայի, Թուրքիայի և Թունիսի խորհրդարանների նախագահները Իրանի Իսլամական խորհրդարանի նախագահ Մուհամեդ Բաղեր Ղալիբաֆի հետ առանձին հեռախոսազրույցներում, ցավակցելով Իրանի ժողովրդին, դատապարտել են Քերմանի Նահատակների բուրաստանում տեղի ունեցած ահաբեկչական հանցագործությունը։
Մաղթելով աշխարհում տեւական խաղաղության հաստատում, այս հեռախոսազրույցների ընթացքում Իրանի Իսլամական խորհրդարանի ղեկավարն ընդգծել է. «Անշուշտ ահաբեկիչները շուտով կտեսնեն իրենց այս հանցագործության հետեւանքները եւ Իրանի Իսլամական Հանրապետությունը վրեժխնդիր կլինի Քերմանում ահաբեկչական հանցագործության հեղինակների նկատմամբ»։