Թեհրանի ուրբաթօրյա աղոթքապետ. ԻԼԻՊ-ը Ամերիկայի և Սիոնիստական ​​ռեժիմի նշանն է
https://parstoday.ir/hy/news/iran-i211898-Թեհրանի_ուրբաթօրյա_աղոթքապետ._ԻԼԻՊ_ը_Ամերիկայի_և_Սիոնիստական_ռեժիմի_նշանն_է
Թեհրանի ուրբաթօրյա աղոթքապետն անդրադառնալով Քերմանում տեղի ունեցած ահաբեկչական հանցագործությանը և դրա պատասխանատվությունն ԻԼԻՊ-ի կողմից ընդունելու կապակցությամբ ասաց. «ԻԼԻՊ խմբխվորումը Ամերիկայի և Սիոնիստական ​​ռեժիմի նշանն է»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 05, 2024 14:17 Asia/Tehran
  • Թեհրանի ուրբաթօրյա աղոթքապետ. ԻԼԻՊ-ը Ամերիկայի և Սիոնիստական ​​ռեժիմի նշանն է

Թեհրանի ուրբաթօրյա աղոթքապետն անդրադառնալով Քերմանում տեղի ունեցած ահաբեկչական հանցագործությանը և դրա պատասխանատվությունն ԻԼԻՊ-ի կողմից ընդունելու կապակցությամբ ասաց. «ԻԼԻՊ խմբխվորումը Ամերիկայի և Սիոնիստական ​​ռեժիմի նշանն է»։

Համաձայն Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալության՝ Թեհրանի ուրբաթօրյա աղոթապետ այաթոլլահ Սեյեդ Ահմադ Խաթամին դատապարտել է Քերմանում Գոլզար Շոհադայի (նահատակների գերեզմանոց) ահաբեկչական հանցագործությունը, և մատնանշելով Իրանի իսլամական հեղափոխության հաղթանակից հետո 17000 Իրանի քաղաքացիների սպանությունը ասել է. «ԻԼԻՊ-ը ստեղծվել է Ամերիկայի կողմից, իսրայելական տարր է:

Այաթոլլահ Խաթամին հայտարարել է, որ ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորումը վրեժ է լուծում նահատակ գեներալ Ղասեմ Սոլեյմանիի կողմից Մոսուլում ԻԼԻՊ-ի ոչնչացման համար, և ընդգծել է, որ վրեժխնդիր կլինենք Քերմանում տեղի ունեցած ահաբեկչության նահատակների արյան համար: