Թեհրանի ուրբաթօրյա աղոթքապետ. ԻԼԻՊ-ը Ամերիկայի և Սիոնիստական ռեժիմի նշանն է
Թեհրանի ուրբաթօրյա աղոթքապետն անդրադառնալով Քերմանում տեղի ունեցած ահաբեկչական հանցագործությանը և դրա պատասխանատվությունն ԻԼԻՊ-ի կողմից ընդունելու կապակցությամբ ասաց. «ԻԼԻՊ խմբխվորումը Ամերիկայի և Սիոնիստական ռեժիմի նշանն է»։
Համաձայն Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալության՝ Թեհրանի ուրբաթօրյա աղոթապետ այաթոլլահ Սեյեդ Ահմադ Խաթամին դատապարտել է Քերմանում Գոլզար Շոհադայի (նահատակների գերեզմանոց) ահաբեկչական հանցագործությունը, և մատնանշելով Իրանի իսլամական հեղափոխության հաղթանակից հետո 17000 Իրանի քաղաքացիների սպանությունը ասել է. «ԻԼԻՊ-ը ստեղծվել է Ամերիկայի կողմից, իսրայելական տարր է:
Այաթոլլահ Խաթամին հայտարարել է, որ ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորումը վրեժ է լուծում նահատակ գեներալ Ղասեմ Սոլեյմանիի կողմից Մոսուլում ԻԼԻՊ-ի ոչնչացման համար, և ընդգծել է, որ վրեժխնդիր կլինենք Քերմանում տեղի ունեցած ահաբեկչության նահատակների արյան համար: