ԻԻՀ հետախուզության նախարարությունը հայտարարություն է տարածել Քերմանում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ
ԻԻՀ հետախուզության նախարարությունը հայտարարություն է տարածել Քերմանում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ:
Հայտարարության մեջ ասված է. «Քերմանում տեղի ունեցած ահաբեկչությունից ժամեր անց, ԻԼԻՊ-ի ահաբեկիչների առաջին հետքերը հայտնաբերվել են և անվտանգության, իրավապահ և հետախուզական բոլոր ստորաբաժանումների համագործակցությամբ, իրականացվել են հետախուզական, տեխնիկական և անվտանգության լայնածավալ միջոցառումներ՝ ահաբեկիչների հետ համագործակցած անձանց հայտնաբերելու ուղղությամբ:
Հետաքննության արդյունքում պարզվել է, որ մահապարտ ահաբեկիչներից մեկը եղել է ազգությամբ տաջիկ: Երկրորդ ահաբեկչի ինքնությունը դեռևս չի պարզվել:
Իրանի 6 նահանգներում իրականացված հետախուզական գործողությունների արդյունքում հայտնաբերվել և ձերբակալվել է ահաբեկչական խմբին աջակցությություն ցուցաբերած 9 անձ: Գործողությունը շարունակվելու է մինչև վերջին անձի ձերբակալությունը, ով ներգրավված է եղել հանցագործներին ցանկացած ձևով և չափով աջակցելու մեջ։
Այս կապակցությամբ լրացուցիչ տեղեկությունները կներկայացվեն ավելի ուշ»: