ԻԻՀ հետախուզության նախարարությունը հայտարարություն է տարածել Քերմանում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/iran-i211908-ԻԻՀ_հետախուզության_նախարարությունը_հայտարարություն_է_տարածել_Քերմանում_տեղի_ունեցած_ահաբեկչության_կապակցությամբ
ԻԻՀ հետախուզության նախարարությունը հայտարարություն է տարածել Քերմանում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 06, 2024 05:05 Asia/Tehran
  • ԻԻՀ հետախուզության նախարարությունը հայտարարություն է տարածել Քերմանում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ

ԻԻՀ հետախուզության նախարարությունը հայտարարություն է տարածել Քերմանում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ:


 Հայտարարության մեջ ասված է. «Քերմանում տեղի ունեցած ահաբեկչությունից ժամեր անց, ԻԼԻՊ-ի ահաբեկիչների առաջին հետքերը հայտնաբերվել են և անվտանգության, իրավապահ և հետախուզական բոլոր ստորաբաժանումների համագործակցությամբ, իրականացվել են  հետախուզական, տեխնիկական և անվտանգության լայնածավալ միջոցառումներ՝ ահաբեկիչների հետ համագործակցած անձանց հայտնաբերելու ուղղությամբ: 
Հետաքննության արդյունքում պարզվել է, որ մահապարտ ահաբեկիչներից մեկը եղել է ազգությամբ տաջիկ: Երկրորդ ահաբեկչի ինքնությունը դեռևս չի պարզվել: 
Իրանի 6 նահանգներում իրականացված հետախուզական գործողությունների արդյունքում հայտնաբերվել և ձերբակալվել է ահաբեկչական խմբին աջակցությություն ցուցաբերած 9 անձ: Գործողությունը շարունակվելու է մինչև վերջին անձի ձերբակալությունը, ով ներգրավված է եղել հանցագործներին ցանկացած ձևով և չափով աջակցելու մեջ։
Այս կապակցությամբ լրացուցիչ տեղեկությունները կներկայացվեն ավելի ուշ»: