Տեսանյութ․ Իրան-Իրաք համատեղ ռազմածովային զորավարժություն Արվանդռուդում
Դիմադրության ճակատի գեներալների նահատակության չորրորդ տարելիցի առիթով այսօր Արվանդռուդում անցկացվել են Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի և Իրաքի ժողովրդական և համատեղ ռազմածովային զորավարժությունները։
Ստացված հաղորդումների համաձայն՝ 313 նավ ներկա է գտնվել այս ռազմածովային շքերթին, որն անցկացվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի երրորդ ռազմածովային շրջանի և Իրաքի Ալ-Հաշդ ալ-Շաաբիի հետ համաձայնեցված։
Իրանի և Իրաքի համատեղ ժողովրդական զորավարժություններին ներկա են եղել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի երրորդ ռազմածովային շրջանի հրամանատարը, Խուզեստանում Գերագույն առաջնորդի ներկայացուցիչը, Խուզեստանի նահանգապետը, Խուզեստանի, Աբադանի մի խումբ պաշտոնյաներ, իրաքյան և իրանական ցեղախմբերի ղեկավարներ: