Աճել է Քերմանում ահաբեկչական պայթյունի զոհերի թիվը
https://parstoday.ir/hy/news/iran-i211932-Աճել_է_Քերմանում_ահաբեկչական_պայթյունի_զոհերի_թիվը
Իրանի Իսլամական Հանրապետության նահատակների և անձնուրացների հարցերով հիմնադրամի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը հայտարարել է, որ Քերմանում ահաբեկչության զոհ դարձած Մարիամ Ղուչանի Ղարավիի դուստր Ֆաթեմեհ Դեհղանն շաբաթ երեկոյան միացավ իր նահատակ մորը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 06, 2024 15:15 Asia/Tehran
  • Աճել է Քերմանում ահաբեկչական պայթյունի զոհերի թիվը

Իրանի Իսլամական Հանրապետության նահատակների և անձնուրացների հարցերով հիմնադրամի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը հայտարարել է, որ Քերմանում ահաբեկչության զոհ դարձած Մարիամ Ղուչանի Ղարավիի դուստր Ֆաթեմեհ Դեհղանն շաբաթ երեկոյան միացավ իր նահատակ մորը։

Քերման նահանգի կրթադաստիարակության վարչության գլխավոր տնօրենը, նշելով հիվանդանոցում ևս երկու աշակերտների նահատակության փաստը, ասաց, որ Քերմանում ահաբեկչական պայթյունի հետևանքով աշակերտ նահատակների թիվը հասել է 24-ի։

Իրանի Իսլամական Հանրապետության առողջապահության նախարարությունն ավելի վաղ հայտարարել էր, որ ներկայումս 101 վիրավոր հոսպիտալացված է Քերմանի հիվանդանոցներում, որոնցից 32-ը հատուկ բաժանմունքներում գտնվում են ծանր վիճակում, իսկ 10-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում։

Հաղորդագրությունների համաձայն՝ դեռևս կա չորեքշաբթի օրը Քերմանի նահատակների բուրաստանում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թվի ավելացման հավանականություն։ Այս ահաբեկչական միջադեպի ժամանակ մինչ այժմ նահատակվել է 92 ուխտավոր։