Ղալիբաֆ. Անմեղ մարդկանց սպանությունն ամերիկյան-սիոնիստական ստոր գաղափարների վկայությունն է
Հունվար 07, 2024 06:05 Asia/Tehran
Իրանի իսլամական խորհրդարանի նախագահը հայտարարել է. «Անմեղ մարդկանց սպանության հիմքն անմարդկային գաղափարներն են, որոնք կարելի է տեսնել տարածաշրջանում թաքֆիրական խմբավորումների, Գազայում՝ Սիոնիստական ռեժիմի և Իրաքում ու Աֆղանստանում՝ ԱՄՆ-ի գործողություններում»:
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ խորհրդարանի կիրակի օրվա նիստում, Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է. «Քերմանի Գոլզար գերեզմանատան ճանապարհին տեղի ունեցած պայթյունը ցավ է պատճառել Իրանի ժողովրդին»:
Նա հավելել է. «Այս ողբերգությունն Իրանի թշնամիների սրտերի դաժանության արդյունքն է և ապացուցեց, որ իրենց գործատուներին հաճոյանալու համար, հանցագործները չեն խուսափում սպանել կանանց ու երեխաներին»: