Ամիր Աբդոլլահյան. Իրանը տարածաշրջանում և աշխարհում անվտանգության ու կայունության կողմնակից է
Իր ֆրանսիացի գործընկերոջ հետ հեռախոսազրույցում, ընդգծելով ահաբեկչության դեմ արդյունավետ և գործնական պայքարի համար միջազգային հանրության ջանքերի անհրաժեշտությունը, ԻԻՀ ԱԳ նախարարն ասել է. «Իրանը տարածաշրջանում և աշխարհում անվտանգության ու կայունության կողմնակից է»:
Անդրադառնալով Ֆրանսիայի կառավարության կողմից Քերմանի ահաբեկչության դատապարտմանն Ամիր Աբդոլլահյանն ընդգծել է ահաբեկչության տարբեր ձևերի դեմ արդյունավետ և գործնական պայքարի համար միջազգային հանրության ջանքերի անհրաժեշտությունը։
Անդրադառնալով Պաղեստինի կապակցությամբ Ֆրանսիայի գործողություններին, Աբդոլլահյանն ընդգծել է Գազայում Սիոնիստական ռեժիմի հանցագործությունների և ցեղասպանության դադարեցմանն ուղղված գործնական քայլերի, մարդասիրական օգնության տրամադրման գործընթացի դյուրացման, բռնագաղթը կանխելու և Պաղեստինի ապագայի որոշումը հենց պաղեստինցիներին թողնելու անհրաժեշտությունը:
ԻԻՀ նախագահը նշել է. «Տարածաշրջանում հակամարտությունների տարածումը կանխելու և տևական խաղաղության հաստատման միակ ճանապարհը մարտահրավերների արմատներին ուշադրություն դարձնելն ու դրանց լուծմանն աջակցելու լուրջ վճռականությունն է»։
Անդրադառնալով Գազայում 22 հազար խաղաղ բնակիչների, այդ թվում՝ կանանց և երեխաների կոտորածին, ԱԳ նախարարն ԱՄՆ-ին ու Իսրայելի ռեժիմին է համարել Գազայի վերջին ցեղասպանության պատասխանատու, հավելելով. «Անհնար է առանց օկուպացիային ուշադրություն դարձնելու և Իսրայելի ռեժիմի ձեռքերը բաց թողնելով, անտեսել տարածաշրջանի ապակայունացման արմատները և միաժամանակ մտահոգվել Կարմիր ծովի և տարածաշրջանի անվտանգության համար»։
Ամիր Աբդուլլահյանը հավելել է. «Գազայի և Արևմտյան ափի անվտանգությունը և տարածաշրջանի անվտանգությունը փոխկապակցված են, և պատերազմը լուծում չէ»:
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Քեթրին Կոլոննան Ամիր Աբդոլլահյանի հետ հեռախոսազրույցում դատապարտել է Քերմանում տեղի ունեցած ահաբեկչությունը։
Մտահոգություն հայտնելով տարածաշրջանում լարվածության աճի կապակցությամբ՝ նա կարևորել է ԻԻՀ դերը՝ հակամարտությունների տարածումը կանխելու հարցում։