Ամիր Աբդոլլահյան. Իրանը տարածաշրջանում և աշխարհում անվտանգության ու կայունության կողմնակից է
https://parstoday.ir/hy/news/iran-i211936-Ամիր_Աբդոլլահյան._Իրանը_տարածաշրջանում_և_աշխարհում_անվտանգության_ու_կայունության_կողմնակից_է
Իր ֆրանսիացի գործընկերոջ հետ հեռախոսազրույցում, ընդգծելով ահաբեկչության դեմ արդյունավետ և գործնական պայքարի համար միջազգային հանրության ջանքերի անհրաժեշտությունը, ԻԻՀ ԱԳ նախարարն ասել է. «Իրանը տարածաշրջանում և աշխարհում անվտանգության ու կայունության կողմնակից է»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 07, 2024 06:07 Asia/Tehran
  • Ամիր Աբդոլլահյան. Իրանը տարածաշրջանում և աշխարհում անվտանգության ու կայունության կողմնակից է

Իր ֆրանսիացի գործընկերոջ հետ հեռախոսազրույցում, ընդգծելով ահաբեկչության դեմ արդյունավետ և գործնական պայքարի համար միջազգային հանրության ջանքերի անհրաժեշտությունը, ԻԻՀ ԱԳ նախարարն ասել է. «Իրանը տարածաշրջանում և աշխարհում անվտանգության ու կայունության կողմնակից է»:

Անդրադառնալով Ֆրանսիայի կառավարության կողմից Քերմանի ահաբեկչության դատապարտմանն Ամիր Աբդոլլահյանն ընդգծել է ահաբեկչության տարբեր ձևերի դեմ արդյունավետ և գործնական պայքարի համար միջազգային հանրության ջանքերի անհրաժեշտությունը։

Անդրադառնալով Պաղեստինի կապակցությամբ Ֆրանսիայի գործողություններին, Աբդոլլահյանն ընդգծել է Գազայում Սիոնիստական ռեժիմի հանցագործությունների և ցեղասպանության դադարեցմանն ուղղված գործնական քայլերի, մարդասիրական օգնության տրամադրման գործընթացի դյուրացման, բռնագաղթը կանխելու և Պաղեստինի ապագայի որոշումը հենց պաղեստինցիներին թողնելու անհրաժեշտությունը:

ԻԻՀ նախագահը նշել է. «Տարածաշրջանում հակամարտությունների տարածումը կանխելու և տևական խաղաղության հաստատման միակ ճանապարհը մարտահրավերների արմատներին ուշադրություն դարձնելն ու դրանց լուծմանն աջակցելու լուրջ վճռականությունն է»։

Անդրադառնալով Գազայում 22 հազար խաղաղ բնակիչների, այդ թվում՝ կանանց և երեխաների կոտորածին, ԱԳ նախարարն ԱՄՆ-ին ու Իսրայելի ռեժիմին է համարել Գազայի վերջին ցեղասպանության պատասխանատու, հավելելով. «Անհնար է առանց օկուպացիային ուշադրություն դարձնելու և Իսրայելի ռեժիմի ձեռքերը բաց թողնելով, անտեսել տարածաշրջանի ապակայունացման արմատները և միաժամանակ մտահոգվել Կարմիր ծովի և տարածաշրջանի անվտանգության համար»։

Ամիր Աբդուլլահյանը հավելել է. «Գազայի և Արևմտյան ափի անվտանգությունը և տարածաշրջանի անվտանգությունը փոխկապակցված են, և պատերազմը լուծում չէ»:

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Քեթրին Կոլոննան Ամիր Աբդոլլահյանի հետ հեռախոսազրույցում դատապարտել է Քերմանում տեղի ունեցած ահաբեկչությունը։ 

Մտահոգություն հայտնելով տարածաշրջանում լարվածության աճի կապակցությամբ՝ նա կարևորել է ԻԻՀ դերը՝ հակամարտությունների տարածումը կանխելու հարցում։