Քերմանի ահաբեկչության գործով կա 32 ձերբակալված
Քերման նահանգի դատախազը հայտարարել է նահանգում տեղի ունեցած ահաբեկչության գործով 32 մարդու ձերբակալության մասին:
Մեհդի Բախշին ասել է. «Ձերբակալվածներն այս պահին հարցաքննվում են»:
Անդրադառնալով գեներալ Սոլեյմանիի նահատակության չորրորդ տարելիցի արարողությունից առաջ արված բացահայտումներին՝ Բախշին հավելել է. «Քերման նահանգում հայտնաբերվել է 16 ռումբ, որոնցից յուրաքանչյուրի պայթյունի ուժն ավելի մեծ է եղել, քան մահապարտ-ահաբեկիչների պայթեցրած ռումբերը»:
Նա նշել է, որ ահաբեկիչներից մեկը եղել է ազգությամբ տաջիկ, իսկ մյուսի ինքնությունը դեռևս չի պարզվել:
Դատախազը հավելել է, որ հետախուզական ուժերի կողմից հայտնաբերվել են ևս երկու ահաբեկիչներ, որոնք նպատակ են ունեցել մահապարտական գործողություն իրականացնել նախորդ ահաբեկլչության զոհերի հուղարկավորության արարողության ժամանակ: