Քերմանի ահաբեկչության գործով կա 32 ձերբակալված
https://parstoday.ir/hy/news/iran-i211940-Քերմանի_ահաբեկչության_գործով_կա_32_ձերբակալված
Քերման նահանգի դատախազը հայտարարել է նահանգում տեղի ունեցած ահաբեկչության գործով 32 մարդու ձերբակալության մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 07, 2024 06:21 Asia/Tehran
  • Քերմանի ահաբեկչության գործով կա 32 ձերբակալված

Քերման նահանգի դատախազը հայտարարել է նահանգում տեղի ունեցած ահաբեկչության գործով 32 մարդու ձերբակալության մասին:

Մեհդի Բախշին ասել է. «Ձերբակալվածներն այս պահին հարցաքննվում են»:

Անդրադառնալով գեներալ Սոլեյմանիի նահատակության չորրորդ տարելիցի արարողությունից առաջ արված բացահայտումներին՝ Բախշին հավելել է. «Քերման նահանգում հայտնաբերվել է 16 ռումբ, որոնցից յուրաքանչյուրի պայթյունի ուժն ավելի մեծ է եղել, քան մահապարտ-ահաբեկիչների պայթեցրած ռումբերը»:

Նա նշել է, որ ահաբեկիչներից մեկը եղել է ազգությամբ տաջիկ, իսկ մյուսի ինքնությունը դեռևս չի պարզվել:

Դատախազը հավելել է, որ հետախուզական ուժերի կողմից հայտնաբերվել են ևս երկու ահաբեկիչներ, որոնք նպատակ են ունեցել մահապարտական գործողություն իրականացնել նախորդ ահաբեկլչության զոհերի հուղարկավորության արարողության ժամանակ: