Գեներալ Ղաանիի ուղերձը Հանիեին՝ Դիմադրության ուժերը կդառնան Սիոնիստական մանկասպան ռեժիմի մղձավանջը
ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարին ուղղված ուղերձում, ԻՀՊԿ «Ղոդս» ուժերի հրամանատարն ընդգծել է. «Դիմադրության ուժերը կդառնան Սիոնիստական ռեժիմի մղձավանջը»։
«Ֆարս» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ բրիգադի գեներալ Էսմայիլ Ղաանին ՀԱՄԱՍ-ի քաղաքական բյուրոյի ղեկավար Էսմայիլ Հանիեին հղած ուղերձում ցավակցություն է հայտնել Սալեհ ալ-Արուրիի նահատակության կապակցությամբ՝ նշելով. «Սիոնիստ թշնամին փորձում է Գազայում և Արևմտյան ափին իր կրած պարտությունը փոխհատուցել՝ սպանելով Դիմադրության հրամանատարներին»:
Նա հավելել է. «Ալ-Արուրին նահատակվեց մի իրավիճակում, երբ թշնամին Հորդանան գետի Արևմտյան ափին հայտնվել էր ծանր իրավիճակում»: Ալ-Արուրին Համաս շարժման ռազմական թևի՝ «Էզեդդին Ալ-Ղասամ» գումարտակների հիմնադիրներից է, ով 1991-1992 թվականներին Արևմտյան ափին ստեղծել է այս շարժման առաջին ռազմական թևը»:
2017 թվականի հոկտեմբերի 9-ին ՀԱՄԱՍ շարժումը հայտարարեց, որ Սալեհ ալ-Արուրին նշանակվել է շարժման քաղբյուրոյի ղեկավարի տեղակալ։