Գեներալ Ղաանիի ուղերձը Հանիեին՝ Դիմադրության ուժերը կդառնան Սիոնիստական մանկասպան ռեժիմի մղձավանջը
https://parstoday.ir/hy/news/iran-i211942-Գեներալ_Ղաանիի_ուղերձը_Հանիեին_Դիմադրության_ուժերը_կդառնան_Սիոնիստական_մանկասպան_ռեժիմի_մղձավանջը
ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարին ուղղված ուղերձում, ԻՀՊԿ «Ղոդս» ուժերի հրամանատարն ընդգծել է. «Դիմադրության ուժերը կդառնան Սիոնիստական ռեժիմի մղձավանջը»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 07, 2024 06:52 Asia/Tehran
  • Գեներալ Ղաանիի ուղերձը Հանիեին՝ Դիմադրության ուժերը կդառնան Սիոնիստական մանկասպան ռեժիմի մղձավանջը

ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարին ուղղված ուղերձում, ԻՀՊԿ «Ղոդս» ուժերի հրամանատարն ընդգծել է. «Դիմադրության ուժերը կդառնան Սիոնիստական ռեժիմի մղձավանջը»։

«Ֆարս» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ բրիգադի գեներալ Էսմայիլ Ղաանին ՀԱՄԱՍ-ի քաղաքական բյուրոյի ղեկավար Էսմայիլ Հանիեին հղած ուղերձում ցավակցություն է հայտնել Սալեհ ալ-Արուրիի նահատակության կապակցությամբ՝ նշելով. «Սիոնիստ թշնամին փորձում է Գազայում և Արևմտյան ափին իր կրած պարտությունը փոխհատուցել՝ սպանելով Դիմադրության հրամանատարներին»:

Նա հավելել է. «Ալ-Արուրին նահատակվեց մի իրավիճակում, երբ թշնամին Հորդանան գետի Արևմտյան ափին հայտնվել էր ծանր իրավիճակում»: Ալ-Արուրին Համաս շարժման ռազմական թևի՝ «Էզեդդին Ալ-Ղասամ» գումարտակների հիմնադիրներից է, ով 1991-1992 թվականներին Արևմտյան ափին ստեղծել է այս շարժման առաջին ռազմական թևը»:

2017 թվականի հոկտեմբերի 9-ին ՀԱՄԱՍ շարժումը հայտարարեց, որ Սալեհ ալ-Արուրին նշանակվել է շարժման քաղբյուրոյի ղեկավարի տեղակալ։