Դատական ​​իշխանության միջազգային հարցերով տեղակալ. Գեներալ Սոլեյմանին բարձրացրեց Իրանի ռազմավարական դիրքը տարածաշրջանում
https://parstoday.ir/hy/news/iran-i211954-Դատական_իշխանության_միջազգային_հարցերով_տեղակալ._Գեներալ_Սոլեյմանին_բարձրացրեց_Իրանի_ռազմավարական_դիրքը_տարածաշրջանում
Իրանի դատական ​​իշխանության միջազգային հարցերով տեղակալն ասել է. -«Նահատակ գեներալ Ղասեմ Սոլեյմանին իր գործողություններով բարձրացրել է Իրանի ռազմավարական դիրքը տարածաշրջանում»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 07, 2024 14:07 Asia/Tehran
  • Դատական ​​իշխանության  միջազգային հարցերով տեղակալ. Գեներալ Սոլեյմանին բարձրացրեց Իրանի ռազմավարական դիրքը տարածաշրջանում

Իրանի դատական ​​իշխանության միջազգային հարցերով տեղակալն ասել է. -«Նահատակ գեներալ Ղասեմ Սոլեյմանին իր գործողություններով բարձրացրել է Իրանի ռազմավարական դիրքը տարածաշրջանում»։

Իրանի  դատական իշխանության միջազգային հարցերով տեղակալ Քազեմ Ղարիբ Աբադին  կիրակի օրը «Ճակատամարտի հերոսը, մարդու իրավունքները» թեմայով համաժողովում ասել է,-«Նահատակ Սոլեյմանին տարածաշրջանում մեծ ռազմական ստրատեգ էր, և Դիմադրության առանցքը  պարտական է այս բարձրաստիճան նահատակին»։

Իրանի դատական ​​իշխանության միջազգային հարցերով  տեղակալը հայտարարելով, որ գեներալ Սոլեյմանին լայնածավալ ծառայություններ է մատուցել Իրանին և տարածաշրջանին և Ահլ ալ-Բեյթի՝ (Իսլամի մարգարեի գերդաստանի) հետևորդներին, հստակեցրել է,-«Գեներալ Սոլեյմանիին սպանելու ամերիկացիների գործողությունը, ՄԱԿ-ի կանոնադրության բոլոր կանոնների խախտում է»։

Ղարիբ Աբադին հավելել է,-«Իրանի համակարգում, Իրաքի տարածքում, և միջազգային մասշտաբով նախագծվել են դատական ​​հետապնդման  երեք ուղիներ,  և Արդարադատության միջազգային դատարանը պետք է հետամուտ լինի այս գործին»։

Իրանի մարդու իրավունքների շտաբի քարտուղարն ընդգծել է,-«Իրաքում Դիմադրության հրամանատարների սպանության գործով հետաքննությունը շարունակվում է, և Իրանի Իսլամական Հանրապետության ցանկություններից մեկն այն է, որ հնարավորինս շուտ ավարտվի այս հետաքննությունը, որպեսզի մեղադրական եզրակացությունը ներկայացվի միջազգային ատյաններ և  շուտով  դատավարություն իրականացվի»։

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» ստորաբաժանման նախկին հրամանատար՝ գեներալ  Ղասեմ Սոլեյմանին, 2020 թվականի հունվարի 3-ին, երբ Իրաք էր  այցելել այդ երկրի իշխանությունների պաշտոնական հրավերով, Բաղդադի օդանավակայանում ամերիկյան ագրեսոր և ահաբեկչական ուժերի օդային հարձակման հետևանքով նահատակվեց։ 

Այդ հարձակման  հետևանքով նահատակվեցին նաև Իրաքի ժողովրդական ուժերի փոխհրամանատար՝ Աբու Մահդի ալ-Մուհանդեսը  և նրա 8 ուղեկիցները։