Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարը՝ Ադրբեջանի հետ կամրջի առավելությունների մասին
https://parstoday.ir/hy/news/iran-i211974-Իրանի_ճանապարհների_և_քաղաքաշինության_նախարարը_Ադրբեջանի_հետ_կամրջի_առավելությունների_մասին
Իրանի և Ադրբեջանի միջև Աստարաչայ գետի վրայով կառուցված ճանապարհային կամուրջը կնպաստի երկու երկրների միջև առևտրային և տարանցիկ կապերի զարգացմանը, ինչպես նաև տնտեսական աճին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 07, 2024 15:10 Asia/Tehran
  • Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարը՝ Ադրբեջանի հետ կամրջի առավելությունների մասին

Իրանի և Ադրբեջանի միջև Աստարաչայ գետի վրայով կառուցված ճանապարհային կամուրջը կնպաստի երկու երկրների միջև առևտրային և տարանցիկ կապերի զարգացմանը, ինչպես նաև տնտեսական աճին:

Այս մասին կառավարության նիստում հայտարարել է Իրանի ճանապարհների եւ քաղաքաշինության նախարար Մեհրդադ Բազրփաշը։

Նոր կամուրջը թույլ կտա օրվա ընթացքում սահմանը հատել 300 բեռնատարների։ Օրվա ընթացքում միայն 200 մեքենա կարող էր անցնել հին կամրջով։

Իրանցի նախարարը նշել է, որ ռուսական և ադրբեջանական կողմերի հետ բանակցությունները՝ Ռեշտ-Աստարա երկաթուղու կառուցման շուրջ նույնպես դրական են ավարտվել։