Իրանի ԱԳ նախարար. Գազայում Իսրայելի օկուպանտ ռեժիմի նպատակներից ոչ մեկը չիրականացավ
Խոսելով Գազայի վերջին զարգացումների մասին, ԻԻՀ ԱԳ նախարարը հայտարարել է. «Գազայի և Հորդանան գետի Արևմտյան ափի ժողովրդի դիմադրության շնորհիվ, վերջին 90 օրրերի ընթացքում, բռնազավթիչ Սիոնիստական ռեժիմի նպատակներից ոչ մեկն, այդ թվում՝ ՀԱՄԱՍ-ի ոչնչացումը կամ նույնիսկ զինաթափումն ինչպես նաև և գերիների ազատ արձակումն իրականություն չի դարձել»:
Կառավարության կիրակի օրվա նիստում, ԻԻՀ ԱԳ նախարար Ամիր Աբդոլլահյանն ասել է. «Սիոնիստները փորձեցին արտաքին աշխարհի օգնությամբ «հաղթանակ» ապահովել և սպանեցին Բեյրութում ՀԱՄԱՍ-ի քաղաքական տեղակալ Սալեհ ալ-Աուրին»:
Նա նշել է. «Բացի Սիոնիստական ռեժիմի կաբինետի ներսում առկա տարաձայնություններից, պատերազմին աջակցելու շուրջ տարբեր կարծիքներ կան նաև ԱՄՆ-ում, և քննարկվում են այնպիսի հարցեր, ինչպիսին է Սպիտակ տան սխալը՝ Սիոնիստական ռեժիմի հետ լիարժեք համագործակցության հարցում»:
Նշելով, որ Իրանը կարևորում է տարածաշրջանի կայհուն անվտանգությունն Ամիր Աբդոլլահյանը հավելել է. «Իրանն ընդգծում է Գազայում ռազմական հանցագործությունները դադարեցնելու, հումանիտար օգնության ուղիները բացելու, բռնի տեղահանումը դադարեցնելու և Գազայի ապագան պաղեստինցիների ու ժողովրդավարական ճանապարհով որոշելու անհրաժեշտությունը, որպեսզի խաղաղությունը վերադառնա տարածաշրջան»:
Պաղեստինի առողջապահության նախարարության տվյալներով՝ Գազայի հատվածում նահատակների թիվը հասել է մոտ 23 հազար մարդու։