ՄԱԿ. Իրանի տնտեսության աճը երեք անգամ գերազանցել է տարածաշրջանի միջինը
https://parstoday.ir/hy/news/iran-i211998-ՄԱԿ._Իրանի_տնտեսության_աճը_երեք_անգամ_գերազանցել_է_տարածաշրջանի_միջինը
ՄԱԿ-ը հայտարարել է, որ Իրանի տնտեսական աճը երեք անգամ գերազանցում է տարածաշրջանի միջին ցուցանիշը: Ըստ այս զեկույցի, Իրանի տնտեսությունն այս տարի աճել է աշխարհի ավելի քան 99 երկրներից ավելի շատ և երկիրը զբաղեցրել է երկրորդ տեղը Մերձավոր Արևելքում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 08, 2024 08:05 Asia/Tehran
  • ՄԱԿ. Իրանի տնտեսության աճը երեք անգամ գերազանցել է  տարածաշրջանի միջինը

ՄԱԿ-ը հայտարարել է, որ Իրանի տնտեսական աճը երեք անգամ գերազանցում է տարածաշրջանի միջին ցուցանիշը: Ըստ այս զեկույցի, Իրանի տնտեսությունն այս տարի աճել է աշխարհի ավելի քան 99 երկրներից ավելի շատ և երկիրը զբաղեցրել է երկրորդ տեղը Մերձավոր Արևելքում։

ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական հարցերի դեպարտամենտը, ամեն տարի հրապարակվող հեռանկարային զեկույցների և համաշխարհային տնտեսական իրավիճակի մասին իր վերջին զեկույցում, նշել է, որ նախորդ տարի Իրանի տնտեսական աճը կազմել է 3 տոկոս և կանխատեսել, որ  2024 թվականին այն կգրանցի 2,4 տոկոս աճ:
ՄԱԿ-ի վիճակագրական տվյալների համաձայն՝ 2023 թվականին Մերձավոր Արևելքի 12 երկրների միջին տնտեսական աճը 1 տոկոսից պակաս է եղել։ Այսինքն՝ Իրանի տնտեսության աճը երեք անգամ գերազանցել է  տարածաշրջանի միջինը։
Իրանը 2023 թվականին տնտեսական աճի ցուցանիշով երկրորդ տեղն է զբաղեցրել տարածաշրջանում։ Բահրեյնից հետո, որը 3,1 տոկոս աճով զբաղեցնում է առաջին տեղը, Իրանն ունեցել է ամենաբարձր տնտեսական աճը՝ համեմատած Մերձավոր Արևելքի մյուս երկրների հետ։
Այս զեկույցում նաև կանխատեսվել է, որ Իրանի գնաճի մակարդակն այս տարի զգալիորեն կնվազի նախորդ տարվա համեմատ։