Քանանի․ Ահաբեկչությունը համատարած վտանգ է բոլոր կառավարությունների և ազգերի համար
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակը, հակադարձելով Քերմանի գերեզմանատանը տեղի ունեցած ահաբեկչությանը, ընդգծել է, որ ահաբեկչությունը համատարած վտանգ է բոլոր կառավարությունների ու ազգերի, և միջազգային խաղաղության ու անվտանգության համար։
Նասեր Քանանին այսօր (երկուշաբթի) լրագրողների հետ շաբաթական հանդիպման ժամանակ Քերմանի Նահատակաց գերեզմանատանը տեղի ունեցած ահաբեկչության վերաբերյալ ասաց. -Նրանք, ովքեր ահաբեկչությունն օգտագործում են իրենց չարաբաստիկ նպատակներն իրագործելու համար, պետք է իմանան, որ ահաբեկչական շարժումներին աջակցելու հետևանքով բխող իրավական, միջազգային, մարդկային և բարոյական պատասխանատվությունն ուղղված է իրենց, և իրենք պետք է պատասխանատվության ենթարկվեն։
Քանանին հավելել է․-Արևմտյան կողմերի հետ զրույցում մենք միշտ նշել ենք, որ լավ կամ վատ ահաբեկչություն գոյություն չունի, և որ սպառնալիքը համատարած է և սպառնում է անվտանգությանն ու խաղաղությանը։
Քանանիի խոսքով, ԴԱԷՇ-ը, որպես ոչ-տարածաշրջանային հետախուզության և անվտանգության ծառայությունների կողմից ստեղծված երևույթ, որոնք երբեմն հայտարարել և խոստովանել են իրենց անմիջական դերը այս չարաբաստիկ երևույթի ստեղծման գործում, անցյալ տարիների ընթացքում ահաբեկչական գործողություններ է իրականացրել տարածաշրջանում և դրանից դուրս, և այդ գործողություններին զոհ գնացին հիմնականում տարածաշրջանի ժողովուրդները։
Արտաքին գործերի նախարարության խոսնակը նաև ասել է.- Տարածաշրջանում անապահովության արմատը ամերիկյան ռազմական ուժերի ներկայությունը, այդ երկրի միջամտություններն ու Վաշինգտոնի անվերապահ աջակցությունն է Սիոնիստական զավթիչ ռեժիմի նկատմամբ։