Սուրբ Ծննդյան տոնական օրերին հայերը դատապարտել են Քերմանում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումը
Թավրիզի Սուրբ Սարգիս եկեղեցում, ինչպես մյուս Առաքելական եկեղեցիներում, հունվարի 6-ին, հայերը նշել են Քրիստոսի Սուրբ Ծնունդը։
Թավրիզի Սուրբ Սարգիս եկեղեցում Ս․ Պատարագի մասնակիցները Իրանի ժողովրդին և քրիստոնյա համայնքին մաղթել են խաղաղություն, անվտանգություն և միասնություն։

Թավրիզում Iranpress-ի թղթակցին տված զրույցում, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ Տեր Գրիգոր Արք․ Չիֆթճյանը շնորհավորելով Ամանորի կապակցությամբ, նշել է, որ բոլոր կրոնների ընդհանրությունը հանդերձյալ կյանքի գոյությունն է և քրիստոնեությունն ու իսլամը և ընդհանրապես միաստվածային կրոնները հավատում են Աստծո սուրբ էության գոյությանը:
Դատապարտելով Քերմանում տեղի ունեցած ահաբեկչական պայթյունները, Արք․ Չիֆթճյանը նշել է, որ հայերը շատ արագ դատապարտեցին Քերմանի Նահատակաց գերեզմանատանը տեղի ունեցած ահաբեկչական հարձակումը և այս հանցագործությունը նահատակ Սոլեյմանիի նկատմամբ իմպերիալիզմի վախի մասին է վկայում։
Հունվարի 3-ին, գեներալ Ղասեմ Սոլեյմանիի նահատակության չորրորդ տարելիցին նվիրված միջոցառման ժամանակ, Քերմանի գերեզմանատանը տեղի ունեցած երկու ահաբեկչական պայթյունների հետևանքով նահատակվել է 92 մարդ և տասնյակ ուրիշներ վիրավորվել են։