Ռայիսի.ԻԼԻՊ-ն ինչպես սիոնիստները Գազայում, ձգտում է սպանել անմեղ կանանց և երեխաներին
https://parstoday.ir/hy/news/iran-i212016-Ռայիսի.ԻԼԻՊ_ն_ինչպես_սիոնիստները_Գազայում_ձգտում_է_սպանել_անմեղ_կանանց_և_երեխաներին
Տաջիկստանի Ազգային ժողովի նախագահ Ռոստամ Էմամալիի հետ հանդիպման ժամանակ նշելով,որ վերջին երկու տարում  Թեհրանի և Դուշանբեի հարաբերությունները ցանկալի մակարդակում են զարգացել  և խորհրդարանական համագործակցության զարգացումը  կարևոր է և հիմք է հանդիսանում քաղաքական և տնտեսական համագործակցության համար, Իրանի նախագահ Սեյյեդ Էբրահիմ Ռայիսին ընդգծել է նաև երկու երկրների միջև մշակութային կապերի ամրապնդման ու զարգացման անհրաժեշտությունը։ 
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 08, 2024 13:40 Asia/Tehran
  • Ռայիսի.ԻԼԻՊ-ն ինչպես սիոնիստները Գազայում, ձգտում է սպանել անմեղ կանանց և երեխաներին

Տաջիկստանի Ազգային ժողովի նախագահ Ռոստամ Էմամալիի հետ հանդիպման ժամանակ նշելով,որ վերջին երկու տարում  Թեհրանի և Դուշանբեի հարաբերությունները ցանկալի մակարդակում են զարգացել  և խորհրդարանական համագործակցության զարգացումը  կարևոր է և հիմք է հանդիսանում քաղաքական և տնտեսական համագործակցության համար, Իրանի նախագահ Սեյյեդ Էբրահիմ Ռայիսին ընդգծել է նաև երկու երկրների միջև մշակութային կապերի ամրապնդման ու զարգացման անհրաժեշտությունը։ 

Ռայիսին նշելով, որ «ահաբեկչության, կազմակերպված հանցավորության և թմրանյութերի» դեմ պայքարը Իրան-Տաջիկստան համագործակցության անհրաժեշտություններից է, և անդրադառնալով  որպես Աֆղանստանի հարևաններ՝ երկու երկրների ընդհանուր խնդիրներին,  ընդգծել է տարածաշրջանի  բոլոր երկրների ահաբեկչական հոսանքներին, ներառյալ ԻԼԻՊ-ին ակտիվորեն դիմակայելու անհրաժեշտությունը և ասել,- «ԱՄՆ-ի և Սիոնիստական ​​ռեժիմի կողմից ստեղծված այս թաքֆիրական խմբավորումը, ինչպես Գազայում սիոնիստները, ձգտում է սպանել անմեղ կանանց և երեխաներին»։

Այս հանդիպմանը Տաջիկստանի Ազգային ժողովի նախագահը ևս անդրադարձել է  վերջին 2 տարում Իրանի և Տաջիկստանի միջև ապրանքաշրջանառության ծավալների շարունակական աճին, իսկ  տարածաշրջանում տիրող անապահովությունը համարել  է երկու երկրների ընդհանուր մտահոգությունը,որը վտանգավոր գործոն  է  առևտրային համագործակցության համար։ 

Ռոստամ Էմամալին հայտարարելով,որ իր երկիրը պաշտպանում է  Պաղեստինի անկախ պետության ձևավորումը և դատապարտում  Գազայում ավելի քան 22 հազար պաղեստինցի խաղաղ բնակիչների սպանելու սիոնիստների հանցագործությունը։