Մեկնարկել է «Սրբազան պաշտպանության ստեղծագործությունների պահպանման և արժեքների հրատարակման հիմնադրամի» ձեռքբերումների ցուցահանդեսը
https://parstoday.ir/hy/news/iran-i212022-Մեկնարկել_է_Սրբազան_պաշտպանության_ստեղծագործությունների_պահպանման_և_արժեքների_հրատարակման_հիմնադրամի_ձեռքբերումների_ցուցահանդեսը
Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի ներկայությամբ Ղազվինում տեղի է ունեցել Սրբազան պաշտպանության ստեղծագործությունների պահպանման և արժեքների հրապարակման գլխավոր վարչությունում վիրտուալ տարածքի երեք ձեռքբերումների շնորհանդեսը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 08, 2024 14:23 Asia/Tehran

Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի ներկայությամբ Ղազվինում տեղի է ունեցել Սրբազան պաշտպանության ստեղծագործությունների պահպանման և արժեքների հրապարակման գլխավոր վարչությունում վիրտուալ տարածքի երեք ձեռքբերումների շնորհանդեսը։

Iran Press լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ այս ցուցահանդեսի նպատակն է լուսաբանել ստեղծագործությունների պահպանման հիմնադրամում որդեգրված քաղաքականությունն ու զարգացման գործընթացը՝ հանուն արդյունավետության և  ճանապարհային քարտեզի գծմանը, ինչու չէ նաև քննարկել արժեքների պահպանման և հրապարակման համար համապատասխան մեխանիզմները։ 

Ղազվին  նահանգի Սրբազան պաշտպանության ստեղծագործությունների պահպանման  և արժեքների հրապարակման գլխավոր վարչության «Մեթավերս» նախագիծը  վիրտուալ տարածքում կապված է «Շաֆաղ»  գործողության սիմուլյացիայի  և  այդ գործողության ընթացքում նահատակ գեներալ-օդաչու Աբբաս Բաբայիի եզակի  դերի հետ,ընդորում անձը կարող է նահատակի հետ խոսելով նրա հետ միասին նստել ռազմական ինքնաթիռի մեջ և թռչել դեպի գործողության տարածքներ։ 

Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ՝ գեներալ-մայոր Մոհամմադ Բաղերին այս միջոցառման ժամանակ ասել է. «Ծրագիր մշակելով  և իհարկե  ժամանակակից տեխնոլոգիաներ օգտագործելով պետք է կարողանանք երիտասարդներին փոխանցել Սրբազան պաշտպանության և դիմադրության հարուստ մշակույթը»։