ԻԻՀ առաջնորդ․ ժողովրդին ասպարեզից դուրս բերելը՝ Իրանի սրբազան հողի թշնամիների ռազմավարությունն է
https://parstoday.ir/hy/news/iran-i212062-ԻԻՀ_առաջնորդ_ժողովրդին_ասպարեզից_դուրս_բերելը_Իրանի_սրբազան_հողի_թշնամիների_ռազմավարությունն_է
Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը ժողովրդին ասպարեզից դուրս բերելը համարել է Իրանի սրբազան հողի թշնամիների ռազմավարությունը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 09, 2024 13:44 Asia/Tehran

Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը ժողովրդին ասպարեզից դուրս բերելը համարել է Իրանի սրբազան հողի թշնամիների ռազմավարությունը։

Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ այաթոլլահ Խամենեին իրանական օրացույցով 1356 թվականի   դեյ ամսի 19-ին, (1978 թվականի հունվարի 9-ին) տեղի ունեցած  այս երկրի ժողովրդի պատմական  ընդվզման տարելիցին, Ղոմ քաղաքի բնակիչների  հետ հանդիպման ժամանակ, նշելով,որ  թաղութի կախյալ ու բռնակալ վարչակարգի տապալումը ասպարեզում ժողովրդի  շոշափելի ներկայության արդյունք է, ասել է,-«Ասպարեզում ներկա գտնվելու համար մարդկանց  հրավիրելու նպատակը՝  իսլամական իշխանությունն  է, իսլամական արժանապատվությունը, և ժողովրդի վեհությունն ու  իմպերիալիզմին դիմակայելը»։

Մեծարգո առաջնորդը Գազայի հատվածը համարելով  ժողովրդի հսկայական ուժի կոնկրետ օրինակ ասել է,-«Փոքր հողում գտնվող մարդկանց մի փոքր խումբ՝ հաղթել է ԱՄՆ-ին, նրա բոլոր հավակնություններով հանդերձ, իսկ Սիոնիստական ​​ռեժիմին, որը կախված է ԱՄՆ-ից իր տոկունության ու հաստատակամության շնորհհիվ, անճարության է մատնել»:

Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը սիոնիստների երեք ամիս շարունակվող ոճրագործությունն ու մանկասպանությունը համարել է պատմության մեջ անմոռանալի դեպք և հավելել.-«Նույնիսկ այս ռեժիմի կործանումից ու աշխարհի երեսից նրա վերանալուց հետո, այդ հանցագործությունները չեն մոռացվելու, և պատմության մեջ կգրվեն, որ  մի օր այս տարածաշրջանում ինչ-որ մարդիկ եկան իշխանության ու մի քանի շաբաթվա ընթացքում հազարավոր երեխաների սպանեցին, սակայն ժողովրդի տոկունությունը և պաղեստինյան դիմադրությունը ստիպեցին նրանց նահանջել»:

Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի հանդիպումը Ղոմի ժողովրդի հետ

Նշելով,որ ժողովրդին  ասպարեզից հեռացնելու մյուս հնարքներից մեկը մարդկանց  և հատկապես երիտասարդներին ապագայի նկատմամբ հուսահատեցնելու փորձն է, մեծարգո այաթոլլահ Խամենեին ասել է,-«Բացասական կետերի ընդհանրացումն ու ուռճացումը, քաղաքական գործունեությանն ու ընտրություններին մասնակցելը անարդունավետ համարելն ու տարածելը,և  անընդհատ տնտեսական դժվարություններին ու թերություններին անդրադառնալը նրանց քարոզչական գործունեության մաս են կազմում»։

Գերապատիվ առաջնորդը գերտերություններից, ԱՄՆ-ից ու Սիոնիստական ռեժիմից վախեցնելը ևս մեկ հնարք է համարել ժողովրդին ասպարեզից հեռացնելու համար, ասելով,որ եթե Իրանի ժողովուրդը վախենար այսինչ ուժից, Իսլամական Հանրապետությունն այլևս գոյություն չէր ունենա և այսօր շատ տերություններ, որոնք  իրենց  տարածաշրջանի տեր ու տիրականն էին համարում, վախենում են Իրանի ժողովրդից։ 

Նշելով,որ ժողովրդի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի նահատակության չորրորդ տարելիցի առիթով մեծաշուք հավաքը, Բահմանի 22-ին՝ իսլամական հեղափոխության տարեդարձին և Ղոդսի օրվան և  իրանական դեյ ամսի 9-ի  նման օրերին նվիրված երթերին  ժողովրդի մասնակցությունը վկայում են ասպարեզում միշտ ներկա լինելու ժողովրդի պատրաստակամության մասին, մեծարգո առաջնորդն ասել է,-«Իրանի ժողովուրդը գեներալ Սոլեյմանիի նահատակության չորրորդ տարելիցին  երկրի հեռավոր քաղաքներից այցելել էին Քերման մասնակցելու գեներալ Սոլեյմանիի հիշատակին նվիրված արարողությանը, և չնայած տեղի ունեցած ողբերգությանը, հաջորդ օրը նույն համաժողովրդական հավաքը շարունակվեց նույն ինտենսիվությամբ, եռանդով ու մոտիվացիայով։