ԻԻՀ առաջնորդ․ ժողովրդին ասպարեզից դուրս բերելը՝ Իրանի սրբազան հողի թշնամիների ռազմավարությունն է
Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը ժողովրդին ասպարեզից դուրս բերելը համարել է Իրանի սրբազան հողի թշնամիների ռազմավարությունը։
Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ այաթոլլահ Խամենեին իրանական օրացույցով 1356 թվականի դեյ ամսի 19-ին, (1978 թվականի հունվարի 9-ին) տեղի ունեցած այս երկրի ժողովրդի պատմական ընդվզման տարելիցին, Ղոմ քաղաքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ, նշելով,որ թաղութի կախյալ ու բռնակալ վարչակարգի տապալումը ասպարեզում ժողովրդի շոշափելի ներկայության արդյունք է, ասել է,-«Ասպարեզում ներկա գտնվելու համար մարդկանց հրավիրելու նպատակը՝ իսլամական իշխանությունն է, իսլամական արժանապատվությունը, և ժողովրդի վեհությունն ու իմպերիալիզմին դիմակայելը»։

Մեծարգո առաջնորդը Գազայի հատվածը համարելով ժողովրդի հսկայական ուժի կոնկրետ օրինակ ասել է,-«Փոքր հողում գտնվող մարդկանց մի փոքր խումբ՝ հաղթել է ԱՄՆ-ին, նրա բոլոր հավակնություններով հանդերձ, իսկ Սիոնիստական ռեժիմին, որը կախված է ԱՄՆ-ից իր տոկունության ու հաստատակամության շնորհհիվ, անճարության է մատնել»:

Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը սիոնիստների երեք ամիս շարունակվող ոճրագործությունն ու մանկասպանությունը համարել է պատմության մեջ անմոռանալի դեպք և հավելել.-«Նույնիսկ այս ռեժիմի կործանումից ու աշխարհի երեսից նրա վերանալուց հետո, այդ հանցագործությունները չեն մոռացվելու, և պատմության մեջ կգրվեն, որ մի օր այս տարածաշրջանում ինչ-որ մարդիկ եկան իշխանության ու մի քանի շաբաթվա ընթացքում հազարավոր երեխաների սպանեցին, սակայն ժողովրդի տոկունությունը և պաղեստինյան դիմադրությունը ստիպեցին նրանց նահանջել»:
Նշելով,որ ժողովրդին ասպարեզից հեռացնելու մյուս հնարքներից մեկը մարդկանց և հատկապես երիտասարդներին ապագայի նկատմամբ հուսահատեցնելու փորձն է, մեծարգո այաթոլլահ Խամենեին ասել է,-«Բացասական կետերի ընդհանրացումն ու ուռճացումը, քաղաքական գործունեությանն ու ընտրություններին մասնակցելը անարդունավետ համարելն ու տարածելը,և անընդհատ տնտեսական դժվարություններին ու թերություններին անդրադառնալը նրանց քարոզչական գործունեության մաս են կազմում»։
Գերապատիվ առաջնորդը գերտերություններից, ԱՄՆ-ից ու Սիոնիստական ռեժիմից վախեցնելը ևս մեկ հնարք է համարել ժողովրդին ասպարեզից հեռացնելու համար, ասելով,որ եթե Իրանի ժողովուրդը վախենար այսինչ ուժից, Իսլամական Հանրապետությունն այլևս գոյություն չէր ունենա և այսօր շատ տերություններ, որոնք իրենց տարածաշրջանի տեր ու տիրականն էին համարում, վախենում են Իրանի ժողովրդից։

Նշելով,որ ժողովրդի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի նահատակության չորրորդ տարելիցի առիթով մեծաշուք հավաքը, Բահմանի 22-ին՝ իսլամական հեղափոխության տարեդարձին և Ղոդսի օրվան և իրանական դեյ ամսի 9-ի նման օրերին նվիրված երթերին ժողովրդի մասնակցությունը վկայում են ասպարեզում միշտ ներկա լինելու ժողովրդի պատրաստակամության մասին, մեծարգո առաջնորդն ասել է,-«Իրանի ժողովուրդը գեներալ Սոլեյմանիի նահատակության չորրորդ տարելիցին երկրի հեռավոր քաղաքներից այցելել էին Քերման մասնակցելու գեներալ Սոլեյմանիի հիշատակին նվիրված արարողությանը, և չնայած տեղի ունեցած ողբերգությանը, հաջորդ օրը նույն համաժողովրդական հավաքը շարունակվեց նույն ինտենսիվությամբ, եռանդով ու մոտիվացիայով։