130 երկիր իրանական սննդամթերքի ու գյուղատնտեսական ապրանքների արտահանման ուղղություններ են
Իրանի արդյունաբերության, հանքարդյունաբերության և առևտրի տան Առևտրի զարգացման հանձնաժողովի խոսնակն ասել է. «Վերջին 9 ամիսների ընթացքում Իրանից դեպի 130 երկիր, այդ թվում՝ Հայաստան, է արտահանվել 4,3 միլիարդ դոլարի պարենային և գյուղատնտեսական արտադրանք։
Սեյեդ Ռուհոլլա Լաթիֆին ասել է, որ վերջին 9 ամիսների ընթացքում չորս միլիարդ 312 միլիոն 948 հազար դոլար արժողությամբ ավելի քան 6 միլիոն տոննա ձկնաբուծական, անասնաբուծական, երկրագործական, այգեգործական և պարենային ապրանքներ արտահանվել է 130 երկիր, ինչը անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, գրանցել է 7.2% աճ՝ քաշի առումով, 22% աճ՝ արժեքային առումով։
Լաթիֆին հստակեցրել է նաև, որ պատրաստի և արդյունաբերական սննդամթերքի արտահանումն այս տարվա 9 ամիսների ընթացքում հասել է 1,19 հազար տոննայի՝ 836 մլն դոլար արժողությամբ, ինչը նշանակում է 26% աճ՝ քաշի առումով և 21% աճ՝ արժեքի առումով։
Իրանի Արդյունաբերության, հանքերի և առևտրի տան միջազգային գործերի և առևտրի զարգացման հանձնաժողովի խոսնակն ասել է, որ Իրաքը, ԱՄԷ-ն, Ռուսաստանը, Պակիստանը և Աֆղանստանը Իրանի պարենային և գյուղատնտեսական արտադրանքների արտահանումների առաջին հնգյակում են։