Նախիջևանում Իրանի գլխավոր հյուպատոսն սկսել է իր պաշտոնական գործունեությունը
Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության նոր գլխավոր հյուպատոս Ազիզ Մանսուրին երեկ այցելել է Բաքու ,որտեղ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության քաղաքական և արարողակարգային հարցերով տնօրենների հետ հանդիպել և նրանց է փոխանցել իր հավատարմագիրը և այնուհետև ուղևորվել է դեպի Նախիջևան։
Իրանցի այս դիվանագետն այսօր պաշտոնապես սկսել է իր աշխատանքը։
Մանսուրին, օրեր առաջ իր առաքելության վայրն ուղևորվելուց առաջ հանդիպել է Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի հետ, եւ զեկույց է ներկայացրել Նախիջեւանում Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոսության աշխատանքային նոր ժամանակշրջանում իր առաջիկա ծրագրերի մասին։
Այս հանդիպմանը Ամիր Աբդոլլահյանն անդրադառնալով հարևանության քաղաքականության շրջանակներում Իրանի Իսլամական Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության հարաբերություններին, ընդգծել է Ադրբեջանում Իրանի ներկայացուցիչների միջոցով երկու երկրների միջև համագործակցության զարգացման անհրաժեշտությունը: