Թեհրանը հյուրընկալեց Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ երկրների Պաղեստինի մշտական ​​կոմիտեի արտակարգ նիստը
https://parstoday.ir/hy/news/iran-i212124-Թեհրանը_հյուրընկալեց_Իսլամական_համագործակցության_կազմակերպության_անդամ_երկրների_Պաղեստինի_մշտական_կոմիտեի_արտակարգ_նիստը
Իսլամական խորհրդարանի նախաձեռնությամբ և  26 իսլամական ու ասիական երկների մասնակցությամբ Թեհրանում կայացել է Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ երկրների խորհրդարանների միության Պաղեստինի մշտական ​​կոմիտեի հինգերորդ և ասիական խորհրդարանների վեհաժողովի Պաղեստինի կոմիտեի առաջին արտակարգ նիստը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 10, 2024 14:37 Asia/Tehran
  • Թեհրանը հյուրընկալեց Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ երկրների Պաղեստինի մշտական ​​կոմիտեի արտակարգ նիստը

Իսլամական խորհրդարանի նախաձեռնությամբ և  26 իսլամական ու ասիական երկների մասնակցությամբ Թեհրանում կայացել է Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ երկրների խորհրդարանների միության Պաղեստինի մշտական ​​կոմիտեի հինգերորդ և ասիական խորհրդարանների վեհաժողովի Պաղեստինի կոմիտեի առաջին արտակարգ նիստը։

Այս նիստում Իսլամական խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆն ասել է,-Այն, ինչ այսօր կատարվում է Գազայի հատվածում, խորը մտահոգության և ամոթի պատճառ է մարդկության համար և կրկնակի անարդարություն մի ժողովրդի նկատմամբ, որը ավելի քան յոթ տասնամյակ ագրեսիայի և օկուպացիայի պայմաններում զրկված է մարդու ամենատարրական իրավունքից։

Իսլամական խորհրդարանի նախագահն ընդգծել է. -Մեր ժամանակների մեկ այլ դառը իրողությունն այն է,որ այլևս զուր է հույսեր փայփայել  Պաղեստինում ագրեսիայի և օկուպացիայի խնդրի լուծման գործում ՄԱԿ-ի դերակատարության հետ։

Գազայի հատվածում  առողջապահության նախարարությունը հայտնել է ,որ  այս հատվածի վրա Սիոնիստական ​​ռեժիմի մահաբեր հարձակումների զոհերի թիվը հասել է մոտ 23400-ի  և  վիրավորներինը մոտ 60000-ի։