Ղալիբաֆն Իրանին առաջարկ է արել պաղեստինյան ճգնաժամը լուծելու վերաբերյալ
https://parstoday.ir/hy/news/iran-i212158-Ղալիբաֆն_Իրանին_առաջարկ_է_արել_պաղեստինյան_ճգնաժամը_լուծելու_վերաբերյալ
Իրանի իսլամական խորհրդարանի նախագահը հայտարարել է. «Կառավարությունների օրակարգում պետք է ներառվեն 4 հիմնական առաջնահերթություններ՝ «հարձակումների անհապաղ, ամբողջական և մշտական դադարեցում», «Գազա մարդասիրական օգնության ուղարկման դյուրացում, արագացում և ավելացում և վիրավորներին և հիվանդներին Գազայից դուրս տեղափոխելու մարդասիրական միջանցքի բացում», «շրջափակման ամբողջական վերացում» և «արտագաղթի կանխում»»:
(last modified 2026-05-24T13:43:28+00:00 )
Հունվար 11, 2024 07:28 Asia/Tehran
  • Ղալիբաֆն Իրանին  առաջարկ է արել պաղեստինյան ճգնաժամը լուծելու վերաբերյալ

Իրանի իսլամական խորհրդարանի նախագահը հայտարարել է. «Կառավարությունների օրակարգում պետք է ներառվեն 4 հիմնական առաջնահերթություններ՝ «հարձակումների անհապաղ, ամբողջական և մշտական դադարեցում», «Գազա մարդասիրական օգնության ուղարկման դյուրացում, արագացում և ավելացում և վիրավորներին և հիվանդներին Գազայից դուրս տեղափոխելու մարդասիրական միջանցքի բացում», «շրջափակման ամբողջական վերացում» և «արտագաղթի կանխում»»:

Չորեքշաբթի օրը Թեհրանում կայացած Ասիական վեհաժողովի Պաղեստինյան կոմիտեի առաջին նիստում, Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ այսօր Գազայի հարցը Ասիայի տարածաշրջանի և նույնիսկ աշխարհի ամենակարևոր խնդիրն է, հավելելով. «Գազան փորձություն է մարդկային խղճի համար»:

Նա նշել է. «Այսօր բռնագրավված Պաղեստինում տիրող իրավիճակը տարածաշրջանային և միջազգային անապահովության հստակ օրինակ է և հանցագործության ու ցեղասպանության հստակ դրսևորում: Պաղեստինի հարցը, այդ երկրի հնագույն հողի 75-ամյա օկուպացումը, բնիկների մեծամասնության տեղահանումը և Գազայի ու Հորդանան գետի Արևմտյան ափի մնացած բնակչության ճնշումն ու նվաստացումը, միայն պաղեստինա-իսրայելական խնդիր չէ»:

Նշելով, որ Պաղեստինի ճգնաժամը ողջ մարդկության ու միջազգային հանրության խնդիրն է, Ղալիբաֆը հավելել է. «Բոլոր երկրները և մարդիկ պարտավոր են վերջ տալ այս անմարդկային և ամոթալի իրավիճակին: Մենք հիմա կանգնած ենք Գազայում իրական հոլոքոստի առաջ: Չկա մի օր, որ մենք ականատես չլինենք այս ռեժիմի զանգվածային հարձակումներին քաղաքացիական կենտրոնների վրա, ինչպիսիք են դպրոցները, բնակելի համալիրները, մզկիթները, եկեղեցիները և նույնիսկ հիվանդանոցները»: