Հունվար 11, 2024 11:28 Asia/Tehran
  • Ո՞րն է Դիմադրությունը զսպելու Արևմուտքի սցենարը

«Հիմնական գիտելիքի հետազոտական ինստիտուտի» ղեկավար Ջավադ Լարիջանին ասել է. «Այսօր Դիմադրությունը մեծ տարածում ունի իսլամական աշխարհի և արաբների շրջանում: Հետևաբար Արևմուտքը հասկացել է, որ Իրանի վրա կենտրոնանալը չի կարող վերջ դնել Դիմադրությանը, քանի որ այսօր պատերազմներ են ընթանում տարբեր ճակատներում»:

Նա նշել է. «Նման իրավիճակում, Արևմուտքը գնում է դեպի արաբական ազգայնականության ընդգծում՝ Դիմադրության սոցիալական դիրքը նվազեցնելու և այն որպես Իրանից կախված տարր ներկայացնելու նպատակով։ Արևմուտքը փորձում է քարոզչական արշավ իրականացնել՝ ստվերելու Դիմադրության արժանապատվությունն ու օրինականությունը»։

Լարիջանին ընդգծել է. «Անվտանգության և ռազմական ոլորտում նրանք ստիպված են երկար ժամանակ չհրահրել Իրանին և Դիմադրության ճակատին, որպեսզի կարողանան իրենց զսպման ռազմավարության մեջ հասնել կայունության փուլի»։

 

 

Պիտակ