Իմամ Խամենեի. Արևմուտքի քարոզչությանը և լրատվական պատերազմին դիմակայելը դժվար է, բայց հնարավոր
Իսլամական հեղափոխության առաջնորդ իմամ Խամենեին հայտարարել է, որ Արևմուտքի քարոզչությանը և լրատվական պատերազմին դիմակայելը դժվար է, բայց հնարավոր։
Հինգշաբթի օրն Իրանում նշվեց իսլամի մարգարեի դստեր՝ Ֆաթիմա Զահրայի օրհնյալ ծննդյան օրը։ Այս առիթով իմամ Խոմեյնու հոսեյնիեյում կայացավ իսլամական հեղափոխության առաջնորդի և իսլամի մարգարեի հետևորդների հանդիպումը։
Հղում անելով առաջնորդի մամուլի գրասենյակին, Pars Today-ը հայտնում է, որ այաթոլլահ Խամենեին շնորհավորելով Հազրաթ Ֆաթիմայի ծնունդն ասել է. «Իրանի ժողովուրդը դիմադրությամբ խափանեց թշնամու ջանքերը՝ փոխելու այդ ազգի «կրոնական, պատմական և մշակութային ինքնությունը։ Այսօր անհրաժեշտ է պատշաճ կերպով պատրաստվել պաշտպանվելու թշնամու քարոզչությունից և լրատվամիջոցների կողմից «ուղեղների, սրտերի ու համոզմունքների» վրա հարձակումներից։ Եվ այդուհանդերձ, սիրելի Իրանը շարունակում է առաջ շարժվել՝ չնայած երկրում առկա խնդիրներին և թերություններին»։
Հազրաթ Զահրայի ծննդյան օրվան նվբիրված միջոցառում՝ իմամ Խոմեյնու հուսեյնիեում, հեղափոխության առաջնորդի ներկայությամբ
Անդրադառնալով Իսլամական հեղափոխության հիմնադիր Իմամ Խոմեյնու և Ֆաթիմա Զահրայի ծննդյան օրերի համընկնելուն, առաջնորդը նշել է, որ «երկու աշխարհների տիկնոջ» առաքինություններն ու բնութագրերը վեր են մարդկային ըմբռնումից։
Նա հավելել է. «Պետք է հետևել այդ օրինակելի կնոջը բոլոր առումներով, ներառյալ բարեպաշտությունը, արդարության որոնումը, բացատրության ջիհադը, ամուսնական կյանքը, երեխաների դաստիարակությունը և այլն»։
Խոսելով արևմտյան լրատվամիջոցների և քաղաքական-ռազմական պաշտոնյաների ամբարտավանության ու կեղծ լրատվության տարածման մասին, առաջնորդը նշել է, որ դա թշնամու քարոզչական ճնշման վկայությունն է, հավելելով. «Ռեժիմի ճնշումների նպատակը ազգերին գերիշխելն է, և առաջին հերթին Իրանի ժողովրդի վրա։ Երբեմն նպատակը էքսպանսիոնիզմն է, ինչպես այն, ինչ ԱՄՆ կառավարությունն այսօր անում է Լատինական Ամերիկայում»:
Նա հավելել է. «Երբեմն նպատակը ստորգետնյա ռեսուրսներին տիրանալն է, իսկ երբեմն՝ կենսակերպի փոփոխությունը։ Սակայն նրանց ամենակարևոր նպատակն ինքնության փոփոխությունն է»։
Անդրադառնալով Իրանի ժողովրդի «կրոնական, պատմական և մշակութային» ինքնությունը փոխելու համաշխարհային բռնապետերի ավելի քան հարյուր տարվա ջանքերին՝ այաթոլլահ Խամենեին ասել է. «Իսլամական հեղափոխությունը այդ բոլոր ջանքերը անարդյունք թողեց, իսկ վերջին տասնամյակներում դրանք խափանեց ժողովուրդն՝ իր անսասան ոգով և թշնամիների շարունակական լայնածավալ ճնշումներին դիմակայելով»:
Առաջնորդը նշել է, որ Դիմադրության հայեցակարգի և գաղափարների տարածումն Իրանից տարածաշրջանի և մի շարք այլ երկրներ իրականություն է։
Նրա խոսքով. «Այն քայլերը, որոնք թշնամին արեց Իրանի և իրանցիների նկատմամբ, մեկ այլ երկրի և մեկ այլ ժողովրդի պարտության կմատներ»։
Այաթոլլահ Խամենեին նշելով, որ «թշնամու գիծը, վտանգը և նպատակը» «հեղափոխության հետքերի, նպատակների և հայեցակարգերի ջնջումը և իմամ Խոմեյնիի հիշատակի մոռացումն է» հավելել է. «ԱՄՆ-ն գտնվում է այս ակտիվ ճակատի կենտրոնում, որոշ եվրոպական երկրներ դրա շուրջ են, իսկ վարձկանները, դավաճանները և քաղաքացիություն չունեցողները, որոնք փորձում են ապրուստ վաստակել Եվրոպայում, գտնվում են այս ճակատի ծայրամասում»։
Հեղափոխության առաջնորդը հայտարարել է, որ Արևմուտքի քարոզչական և լրատվական պատերազմին դիմակայելը դժվար է, բայց հնարավոր։
Նա նշել է. «Իրանի ժողովուրդն օրեցօր վերականգնում է իսլամի պատիվը՝ ցույց տալով, որ իսլամ նշանակում է դիմադրություն, իսլամ նշանակում է ուժ, իսլամ նշանակում է ճշմարտություն և մաքրություն, իսլամ նշանակում է բարեգործություն և արդարության որոնում։ Իրանի ժողովուրդն աստիճանաբար ցույց է տալիս դրանք»։