ԻԻՀ զբոսաշրջության նախարար. Իրանի ճանապարհները բաց են ու անվտանգ
ԻԻՀ զբոսաշրջության նախարարն ասել է՝ Իրանի ճանապարհները բաց են ու անվտանգ։
Barna News գործակալությանը տված հարցազրույցում, անդրադառնալով 33 երկրների համար վիզաների չեղարկմանը, ԻԻՀ մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի նախարար Սեյյեդ Էզզաթուլլահ Զարղամին ասել է. «Վիզաների չեղարկումը լուրջ հարց է: Այդպիսով մենք աշխարհի մարդկանց ցույց ենք տալիս, որ Իրան գալու ճանապարհը բաց է, երկիրն ապահով է, որպեսզի նրանք կարողանան հեշտությամբ և առանց խոչընդոտների այցելել մեր երկիր»։
Նա հավելել է. «Անհրաժեշտ է հզորացնել ենթակառուցվածքները: Կարծում եմ՝ զբոսաշրջիկների ավելացումը պետք է խթան դառնա տարբեր ոլորտների համար՝ բարելավելու համապատասխան ենթակառուցվածքները»:
Նախարարի խոսքով. «Պլանավորման և նախագծման միջոցով, ներկայումս մենք կարող ենք օտարերկրյա զբոսաշրջիկների համար հարմար պայմաններ ապահովել»: