Ամիր Աբդոլլահյան. ԱՄՆ-ն պետք է դադարի աջակցել Թել Ավիվին
https://parstoday.ir/hy/news/iran-i212254-Ամիր_Աբդոլլահյան._ԱՄՆ_ն_պետք_է_դադարի_աջակցել_Թել_Ավիվին
ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլայանն ասել է. «Եմենի վրա հարձակման փոխարեն, Սպիտակ տունը պետք է անհապաղ դադարեցնի Սիոնիստական ռեժիմին աջակցելը, որպեսզի տարածաշրջանում անվտանգություն հաստատվի»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 13, 2024 06:35 Asia/Tehran
  • Ամիր Աբդոլլահյան. ԱՄՆ-ն պետք է դադարի աջակցել Թել Ավիվին

ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլայանն ասել է. «Եմենի վրա հարձակման փոխարեն, Սպիտակ տունը պետք է անհապաղ դադարեցնի Սիոնիստական ռեժիմին աջակցելը, որպեսզի տարածաշրջանում անվտանգություն հաստատվի»:

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ սոցիալական ցանցերից մեկի իր անձնական էջում արած գրառման մեջ, Ամիր Աբդոլլահյանը նշել է. «Գազայի կանանց ու երեխաներին աջակցելու և Իսրայելի ռեժիմի իրականացրած ցեղասպանությանը դիմակայելու հարցում Եմենի գործողությունները հիացմունքի են արժանի»։

Նա հավելել է. «Սանաան հավատարիմ է ծովային և նավագնացության անվտանգության կանոններին»:

Աբդոլլահյանը գրել է. «Եմենի վրա հարձակման փոխարեն Սպիտակ տունը պետք է անհապաղ դադարեցնի Թել Ավիվի հետ ռազմական և անվտանգության ոլորտներում համագործակցությունը, որն ուղղված է Գազայի և Հորդանան գետի Արևմտյան ափի բնակչության դեմ, որպեսզի անվտանգությունը վերադառնա տարածաշրջան»: