Գազայի պատերազմում սիոնսիտները պարտվել են պաղեստինցիների կամքին
Միջազգային հակասիոնիստական ասոցիացիայի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ «Ալ-Աղսայի փոթորիկ» գործողությունը խախտել է Սիոնիստական ռեժիմի բոլոր հավասարումները:
Նա նշել է. «Իսրայելի վերջին գործողություններն այդ թվում՝ Դիմադրության հրամանատարների սպանություննը, բոլորը վկայում են հուսահատության և ձախողման մասին»:
Հոսեյն Քանանի Մողադամն ԻՍՆԱ գործակալությանը տված հարցազրույցում ասել է. «Ներկայումս Սիոնիստական ռեժիմը փակուղի է մտել, իսկ հակամարտությունը վերածվել է մաշող պատերազմի»:
Նշելով, որ Սիոնիստական ռեժիմը վատ իրավիճակում է, ուստի դիմում է ցանկացած հանցագործության, փորձագետն ասել է. «Դիմադրության և «Հեզբոլլահի» հրամանատարների սպանությունը և Քերմանում ահաբեկչության իրականացման հարցում ԻԼԻՊ-ին ցուցաբերված աջակցությունը վկայում են Սիոնիստական ռեժիմի հուսահատության ու ձախողման մասին»:
Նրա խոսքով. «Եթե անգամ ժամանակավոր զինադադար հաստատվի, պաղեստինյան ջիհադական խմբավորումները վրեժխնդիր կլինեն նահատակների արյան համար, և այս պատերազմի վերջնական հաղթանակը, որքան էլ դա տևի, Պաղեստինի ժողովրդինն է»։